Рубрика: Ուսումնական պլան

Հաշվետվություն. 2022թ.

2021-2022 թթ. ուսումնական տարին մոտենում է իր ավարտին, ուստի կարող եմ ներկայացնել այս տարվա իմ աշխատանքները, ճամփորդությունները և նախագծերը։ Ես մեկ տարի է ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, բայց այս մեկ տարին այնքան հագեցած ու հետաքրքիր էր, որ ես նույնիսկ չնկատեցի թե ինչպես տարին ավարտվեց։ Այս տարվա ընթացքում հասցրել եմ ճամփորդել և բացահայտել Հայաստանի գեղատեսիլ վայրերը։ Մասնակցել եմ նաև ռազմամարզական ճամբարի առաջին և երկրորդ փուլերին։ Կարծում եմ՝ ճամփորդությունները լավագույն միջոցն են նոր ընկերներ ձեռք բերելու և Հայաստանը բացահայտելու համար։ Ճամփորդությունների պատումները կարող եք ընթերցել հետևյալ հղումներով՝ Ռազմամարզական ճամբար. Արատես, Անկախության օրը Հավուց Թառի բարձունքում, Սեպտեմբերի 1, ԱՐԱՏԵՍ :

Առաջին կիսամյակի հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021թ. : Մասնակցություն եմ ունեցել նաև հունվարյան և հունիսյան ճամբարներին, ունեցել եմ անմոռանալի օրեր, որոնք միշտ կմնան իմ հուշերում։ Ճամբարների հաշվետվությունները կարող եք ընթերցել հետևյալ հղումներով՝ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, Հունիսյան ճամբար. 2022թ.։ Այս տարվա իմ ընտրությունները հետևյալն էին՝ անգլերեն, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա- թենիս։

Ստորև ներկայացված են իմ տնային աշխատանքների և նախագծերի մի մասը, իսկ մնացյալ առաջադրանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Լյուբա Պետրոսյան։

Անգլերեն

PEACE AND WAR

“Do you agree that celebrities make disastrous role models?

“He turned around and promised himself to never come back”

If you could make one important change to world today, what change would you make?

NEW YEAR IS COMING

MY YEAR REVIEW

WHO INSPIRES ME THE MOST

Հայոց լեզու

Թարգմանական աշխատանք

Շտեմարանային աշխատանք

Թարգմանություն

Դերբայական դարձված

Հոլովի և հոլովման կարգերը հայերենում

ԱՄԱՆՈՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ (թարգմանություն)

Թարգմանական աշխատանք 

Հայագիտություն

Գրականություն

«Սասնա ծռեր»

Այսօր ստեղծվող գրականություն

Կարդում ենք 20-րդ դարի 2-րդ կեսի հեղինակներից պատմվածքներ

Համո Սահյան

Կարդում ենք 20-րդ դարի հայ գրականություն

Կարդում ենք տարածաշրջանային գրականություն

Զոհրե Շա՛աբանի

Եղիշե Չարենց. ռադիոնյութեր

Եղիշե Չարենց

Կարդում ենք Չարենց

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. ՌԱԴԻՈՆՅՈՒԹԵՐ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Թումանյանի պոեմները (նախագիծ)

Գրիգոր Նարեկացի

Ավետիք Իսահակյան

Գրիգոր Զոհրապ

Քաղաքագիտություն

Արցախյան կոնֆլիկտ

Տարածքային կոնֆլիկտներ

Ռուս-ճապոնական կոնֆլիկտը Կուրիլյան կղզիների համար

ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԵՐ

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ

Սոցիալ- ժողովրդավարություն

Հայոց պատմություն

Քաղաքական-գաղափարական կյանքը Եվրոպայում

19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի մշակութային վերելքը

ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

Էկոլոգիա

Սևանա լճի հիմնախնդիրը։ Նախագիծ

Հայաստանի ամենակարևոր 5 էկոլոգիական խնդիրները

Բնական աղետներ

Նախագիծ։ Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը, մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները

Իրավունք

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան

Ընտանեկան իրավունք

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային պայմանագիր

Рубрика: Ուսումնական պլան

Հունիսյան ճամբար. 2022թ.

Ահա ավարտին հասավ հունիսյան հագեցած և ուրախ օրերով լցված ճամբարը, և ժամանակն է ամփոփելու այն։ Շաբաթվա սկզբում քննարկեցինք մեր հետագա անելիքները, պլանավորեցինք ճամփորդությունների ուղղությունները, ինչպես նաև ունեցանք համագործակցային նախագծեր։ Ընկերներով դիտեցինք «El cuerpo» իսպանական ֆիլմը։ Ճիշտ է, մինչ դիտելը այդքան էլ հետաքրքրված չէի ֆիլմով, բայց ֆիլմի զարգացումները այնքան հետաքրքիր էին, որ անհնար էր չհավանել այն։ Մասնակցեցինք նաև կրթահամալիրի սան՝ Վիկա Սուքիասյանի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին իր իսկ լուսանկարած նկարները։

Ինձ համար ամենահետաքրքիրը խոհանոցային նախագիծն էր, քանի որ համեղ պատրաստելը իմ հոբբիներից մեկն է։ Մենք բաժանվեցինք 3 թիմի։ Մեր թիմը պատրաստելու էր խմիչք և աղցան։ Գնումներից հետո սկսեցինք պատրաստությունները։ Արդյունքում ունեցանք համեղ և ուրախ օր։

Շաբաթն ավարտեցինք կրթահամալիրի շրջանավարտների «Ցտեսություն—ցնծություն» տոնախմբությանը ներկա գտնվելով։ Ամեն բան ,պարզապես, հիասքանչ էր կազմակերպած։ Այսպիսով՝ ունեցանք հագեցած և ուրախ շաբաթվա ավարտ։