Рубрика: Գրականություն

Տարածաշրջանային գրականություն

Թուրքական գրականություն

Թուրքերենը սկիզբ է առնում օղուզերենից՝ արևելաթուրքական ցեղերի լեզվից, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայում, իսկ այնուհետև՝ 8-10-րդ դարերում, ույղուրների կողմից քշվել են արևմուտք։ Օղուզները գրի համար օգտագործել են թյուրքական ռունագրերը։ Թուրքական ֆոլկլորի մեջ պահպանվել են մինչ իսլամական առասպելներ աշխարհի արարման և մարդու ծագման մասին, ինչպես հերոսական էպոս-ցիկլ «Օղուզ նամեն»։Օղուզները կամ արևելյան թուրքերը իսլամի հետ առնչվեցին 10-րդ դարում։ Այդ շրջանում օղուզները փոխառում են արաբական գիրը՝ հավելելով առանձին նշաններ պարսկերենից։

Իսլամի ընդունումից հետո օղուզական էպոսում հայտնվում են նոր ձևեր՝ «Դեդե Քորքուդի» մասին ցիկլը, 13-րդ դարում` լեգենդ-ցիկլերը, որոնք ունեին պատմական հիմք, «Քյոր օղլու»-ի մասին դեսթանները, ռոմանտիկ պատմվածքները՝ հիկյայեները, պարզունակ գրականության գործեր, կախարդական, կենցաղային և հումորային հեքիաթներ ու առածներ Հոջա Նասրեդինիմասին, կենդանիների մասին, առակներ, ասացվածքներ, հանելուկներ, հայտնի չաստուշկաները՝ մանիները, երգեր՝ «թյուրքյուի քոշմա» (լիրիկական) և հուլի թաշլամա (ողբերգական)։

Թուրք-սելջուկների առաջին հանրապետությունում՝ Ռումում, շրջանառվում էր մի քանի լեզու. արաբերենն օգտագործվում էր կրոնական և գիտական տեքստեր գրելու համար, ֆարսին, որը բնորոշ էր պալատական պոեզիայի համար, և թուրքերենը` որպես ամենօրյա շփման և ժողովրդական բանավոր արվեստի լեզու։

Օսմանյան կայսրության հիմնադրման և ամրապնդման ժամանակաշրջանում` 13-15-րդ դարեր, հայտնվում են, այսպես կոչված, առաջին հին անատոլիական գրականության գործերը թուրքերենով։ Դա պարսկական, արաբական և թուրքական դասական ոճերի խառնուրդ էր, որտեղ ժանրերից գերակշռում էր պոեզիան։ Պոետական ստեղծագործությունների մեջ նկատվում էր վանկային և վանկաշեշտային տաղաչափության կոնֆլիկտ, որը բնորոշ էր թուրքական ժողովրդական խոսակցական ձևին և արտահայտված էր բանահյուսության և արաբապարսկական արուզ տաղաչափության մեջ, և որը իշխել է թուրքական պոեզիայի մեջ վեց դար շարունակ։

Առաջին պոետները, ովքեր գրել են թուրքերենով, եղել են սուֆի պոետներ Ահմեդ Ֆաքիհը «Ճակատագրի գրքի» հեղինակը, նրա աշակերտ Շեյադ Համզան՝ «Յուսուֆ և Զելիհա» պոեմի հեղինակը։ Պոետ-դերվիշ Յունուս Էմրեն (1240-1320թվականներ) հայտնի էր իր զգացմունքային և ոգեշնչող ոտանավոր-հիմներով, որոնցում արտահայտվել են նրա ազատասիրական և ընդդիմադիր հայացքները՝ կրոնամիստիկական շղարշով։ Թուրքերենով մի քանի բանաստեղծություն ունեն նաև պարսիկ սուֆի պոետ Ջելալեդդին Ռումին (1207-1273թվականներ) և նրա որդին՝ Սուլթան Վելեդին (1226-1312 թվականներ)։ Այդ ժամանակաշրջանի առավել նշանակալի ստեղծագործությունը Աշըք Փաշայի «Թափառաշրջիկի գիրքը» (1330 թվական) պոեմ-մեսնեվին է։

14-15-րդ դարեր թուրքական գրականություն են մտնում նոր ժանրեր՝ ռոմանտիկ մեսնեվին՝ բանաստեղծության տեսքով վեպեր՝ Նիզամիի խամսայի սյուժեների հիման վրա։ Նրանցից առավելապես հայտնի են Յուսուֆ Սինան Շեյհիի «Խոսրով և Շիրինը», ինչպես նաև երգիծական «Պոեմ ավանակի մասին»-ը, որտեղ խոսքն ավանակի մասին է, որը գնացել էր պոզեր որոնելու, իսկ վերադարձել էր առանց ականջների։ Որոշ ժամանակ պալատական պոեզիայի զարգացումն ընթանում էր ոճի բարդացման և մակդիրների ու համեմատությունների կուտակման ճանապարհով։ 15-17-րդ դարեր շարունակվում է դասական ձևերի յուրացումը, անվերջ տարափոխվում են ստանդարտ հնարքներն ու կերպարները։ Առաջին ամբողջական խամսայի հեղինակը թուրքերենով Համդի Չելեբին է։ Ավելի ուշ թուրք գրականության մեջ հայտնվեցին բազում տարբերակներ, որոնցից շատերը, ի տարբերություն բնօրինակի, հագեցած էին էպիկուրյան մոտիվներով։ Գոյություն ունեցող ավանդույթների շրջանակում ժամանակակից կյանքը փորձել են արտահայտել Ահմեդ Փաշան, Նեջաթին , Մեսիհին, Մահմուդ Աբդուլ Բաքին, որը գրում էր նրբագեղ գազելներ՝ նմանակելով Հաֆիզին։ Միհրի Հաթունի դիվանի ոտանավորներում (1456-1514 թվականներ), որը դատավորի աղջիկ էր, հնչում է անձնական բողոք՝ ուղղված միջնադարյան հասարակության մեջ կնոջ դիրքին, սակայն ձևով նրա պոեզիան պահպանել է սուֆիական ավանդույթները։

17-րդ դարի սկզբից ավելի ու ավելի հաճախանում են երգիծական և դիդակտիկ ստեղծագործություններըՙ ուղղված վերնախավին և արատների մեջ թաղված իշխանավորներին. վերջինների վրեժխնդրությունը հարուցելով։ Այսպիսով, երգիծաբան Օմեր Նեֆին (1572-1634 թվականներ), որը հայտնի է «Ճակատագրի նետերը» երգիծական ժողովածուով, մահապատժի ենթարկվեց իրենից վիրավորված վեզիրի կողմից։ Յուսուֆ Նաբիի (1642-1712 թվականներ) «Հայրիյե» մեսնեվիի մեջ նկարագրված է կաշառակերների և գանձագողերի երեսպաշտությունը։ Ալլաեդդին Սաբիթը (1650-1712 թվականներ) իր «Հառնում» պոեմի մեջ առաջին անգամ հումորային երանգներով նկարագրեց Մուհամեդ մարգարեի ճախրանքը յոթ երկնոլորտներում։ 18րդ դարումշարունակում են զարգանալ պալատական պոեզիայի ժանրերը։ Պոետ Ահմեդ Նեդիմը (1681-1730 թվականներ), նմանակելով թուրքական ժողովրդական երգերը, ստեղծեց նոր պոետական ձև՝ շարքը (երգ)։

19րդ դարի սկզբին թուրքական գրականության մեջ նկատվում է լճացում։ Որոշ պոետներձգտում են պոեզիան մերձեցնել կյանքին՝ ընդլայնելով բանաստեղծության թեմատիկան, խոսակցական տարրերով հարստացնելով պոետական լեզուն։ 19-րդ դարի կեսերը Օսմանյան կայսրությունում նշանավորվեցին լայնամասշտաբ ռեֆորմիստական ծրագրի՝ թանզիմաթի (արաբ. թանզիմաթ-կարգավորում) անցկացմամբ, որը նշանավորվեց ֆեոդալական մշակույթի կողմնակիցների պայքարով մի կողմից և հրապարակախոսների ու գրողների պայքարով, որը քարոզում էր բուրժուական լուսավորական գաղափարներ, մերձություն իրական կյանքին և քննադատում էր ֆեոդալական բռնապետությունըՙ մյուս կողմից։ Այս ժամանակաշրջանը անցումային էր թուրք գրականության համար. արագ և կտրուկ անցում է կատարվել միջնադարյան ավանդույթներից դեպի նոր ժամանակների գրականություն։ Թանզիմաթի շրջանի գրականությունն ընկալեց նոր ռեֆորմատորական հովերը և հանդիսացավ նրանց ռահվիրան՝ միավորելով եվրոպական մշակութային ավանդույթները թուրքերենի ժողովրդական ձևի հետ։ Թուրք գրականագետների և ընթերցողների շրջանում աննկարագրելի հետաքրքրություն առաջացրին դեպի եվրոպական, հատկապես ֆրանսիական գրողների ստեղծագործությունները. նրանց ազդեցությունը նոր թուրքական գրականության զարգացման վրա վիթխարի է։ Ֆրանսիական գրականության ազդեցությամբ առաջանում են նոր ժանրեր՝ նովել, վեպ՝ պատմական, արկածային, սոցիալական։ Արևմտյան միտումները նկատվում էին ամբողջ 19-րդ դարիընթացքում և իրենց գագաթնակետին հասան Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։

Թուրքական գրականության առանձնահատկությունները

Թուրքական գրականության առանձնահատկությունները նշանակալի կերպով պայմանավորված են երկրի աշխարհագրական մերձությամբ Եվրոպային և գենետիկ պատկանելությամբ իսլամական մշակութային ավանդույթներին։ Չնայած այն բանին, որ թուրքական բանահյուսական աղբյուրներն սկսում են արտահայտվել միայն 13-14-րդ դարերում, ժամանակակից թուրք գրականությունը, շնորհիվ համաշխարհային գրականության առաջավոր ազդակներն ընկալելու ունակության, այժմ զգալի չափով առաջ է անցնում Մերձավոր և Միջին Արևելքի շատ երկրների գրականությունից։