Рубрика: Իրավունք

Սահմանադրական դատարան 

Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը։ Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)։ ՍԴ-ն համակարգում է 1997 թ-ին հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս»միջազգային կազմակերպության աշխատանքները։ 2000թ-ին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր, ՍԴ-ն ընտրվել է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամ։

Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում։ Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը։ Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով։ Մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են։

Սահմանադրական դատարանի մասին նախկին օրենքով նախագահին նշանակում էր Ազգային ժողովը, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից։ 2015թ-ի փոփոխված օրենքով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։ Այս պահին սահմանադրական դատարանն ունի 8 դատավոր։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը

2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջև

3) հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը

4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման

5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում

6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը։

Рубрика: Իրավունք

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը։ Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա։ Դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ կանոններ նախատեսված չեն։ Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

  1. ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
  2. հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
  3. հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  4. դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  5. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
  6. դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
  7. Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
  8. վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
  9. ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
  10. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։ Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։

Դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Գարեգին Նժդեհի 23 հասցեում։

Рубрика: Իրավունք

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը երկկողմանի պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ որոշակի ծառայություններ մատուցել։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։

Աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվում է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։

Գործատուի նախաձեռնությամբ այն կարող է լուծվել, օրինակ՝ կազմակերպության լուծարման, հաստիքների կրճատման, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքերում։

Գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել վերջինիս ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում՝ բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի։

Рубрика: Իրավունք

Ընտանեկան իրավունք

• Ինչ է ընտանեկան իրավունքը և որն է դրա հիմնական աղբյուրը։

Ընտանեկան իրավունքը իրավունքի առանձին ճյուղ է, որն առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։

• Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները։

Ամուսնությունը Հասարակության միջանձնային և սեռական կապերը կարգավորող պատմականորեն ձևավորված, հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

• Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Ամուսնության համար եկեղեցին պահանջում է հետևյալ պայմանները.

1) ֆիզիկական և մտավոր առողջություն,

2) չափահասության տարիք,

3) կանոնական հասունություն, այսինքն՝ հարսնացուն և փեսացուն մոտ ազգականներ չպետք է լինեն,

4) փոխադարձ համաձայնություն և սեր,

5) ազգային և կրոնական նույնություն. նույն կրոնին և նույն եկեղեցուն պատկանելը պարտադիր է։

Ամուսնության արգելքները՝

1) մերձավոր ազգականների միջև ամուսնությունը,

2) որդեգրողների և որդեգրվածների միջև,

3) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ,

4) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ։

• Որոնք են ամուսնության դադարման հիմքերը.

Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։

Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։ Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

• Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Եթե ամուսնալուծությանը փոխադարձ համաձայնությամբ է` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր: Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության եւ օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին եւ անաշխատունակ ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը):

• Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում:

• Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով.

Ամուսնալուծության վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցային վարույթի կարգով: Դատարանը միջոցներ է ձեռնարկում ամուսիններին հաշտեցնելու համար: Դատարանը իրավասու է, հետաձգելով գործի քննությունը, ժամկետ նշանակել ամուսինների հաշտվելու համար: Այդ ժամկետը չպետք է անցնի վեց ամսից: Ամուսնությունը լուծվում է, եթե դատարանը կպարզի, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը և ընտանիքի պահպանումը անհնարին են դարձել: Ամուսնալուծության մասին վճիռ կայացնելիս դատարանը անհրաժեշտ դեպքերում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու անչափահաս երեխաների և անաշխատունակ ամուսնու շահերը:

• Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր

Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը: Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին: Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից։

• Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։ Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։ Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։

Рубрика: Իրավունք

Մարդու իրավունք

Ի՞նչ է իրենից ներկայացնում իրավունքը, իրավունքի կարևորությունը:

Իրավունքը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

1) Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։

2) Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։

3) Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։

4) Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
  • Համակարգայնությունը։

Բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

1) Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

2) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատություններիհարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

3) Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Մարդու իրավունքները հավասարապես պատկանում են ամենքին և մեզանից յուրաքանչյուրին: Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ընդունում են բոլոր մարդկային էակների արժանապատվությունը և պաշտպանում են այն: Մարդու իրավունքները կանոնակարգում են, թե ինչպես պետք է անհատ մարդկային էակները ապրեն հասարակությունում և գոյակցեն միմյանց հետ, կարգավորում է նրանց հարաբերությունները Պետության հետ, ինչպես նաև նրանց հանդեպ Պետության պարտավորությունները: Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից: Անհատները ևս ունեն պարտականություններ. իրենց իրավունքներից օգտվելիս նրանք պետք է հարգեն այլոց իրավունքները: Որևէ կառավարություն, խումբ կամ անհատ իրավունք չունի կատարելու որևէ գործողություն, որով կխախտվեն այլ անձի իրավունքները:

Մարդու իրավունքները համընդհանուր են և անքակտելի: Աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր մարդիկ օժտված են դրանցով: Որևէ մեկը չի կարող ինքնակամ հրաժարվել դրանցից: Նմանապես, այլոք չեն կարող դրանք խլել նրանից:

Մարդու իրավունքները անբաժանելի են: Անկախ նրանից, թե ինչ բնույթի են իրավունքները՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, դրանք բոլորը բնորոշ են յուրաքանչյուր մարդկային էակի: Հետևաբար, բոլոր դրանք ունեն հավասար կարգավիճակ՝ որպես իրավունք: Իրավունքներից մեկի իրականացումը հաճախ ամբողջությամբ կամ մասամբ կախված է այլ իրավունքների իրականացումից: Օրինակ, առողջության իրավունքը կարող է կախված լինել կրթության կամ տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Բոլոր մարդկային էակները օժտված են մարդկային իրավունքներով՝ առանց որևէ տեսակի՝ ռասայով, մաշկի գույնով, սեռով, էթնիկ ծագմամբ, տարիքով, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ կարծիքով, ազգային կամ սոցիալական ծագմամբ, հաշմանդամությամբ, գույքային դրությամբ, ծննդյան կամ այլ կարգավիճակով պայմանավորված խտրականության, որոնք պարզաբանված են մարդու իրավունքների հարցերով պայմանագրային մարմինների կողմից: Բոլոր մարդիկ իրավունք ունեն ակտիվ, ազատ և իմաստալից մասնակցություն և ներդրում ունենալու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործում և օգտվելու դրանցից, որոնց միջոցով կարող են իրացվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Պետությունները և հանձնառու այլ կողմերը պետք է պահպանեն մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում սահմանված իրավական նորմերը և ստանդարտները: Այդ հարցում ձախողվելու դեպքում խախտված իրավունքների կրողները իրավունք ունեն իրավասու դատարանում վարույթ հարուցելու հայց ներկայացնել պատշաճ հատուցում ստանալու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

Տեղեկության աղբյուրները՝

https://hy.m.wikipedia.org/wiki/Իրավունք

https://hy.m.wikipedia.org/wiki/Մարդու_իրավունքներ

https://www.unicef.org/armenia/պատմություններ/ի՞նչ-են-իրենցից-ներկայացնում-մարդու-իրավունքները

Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Սահմանադրությունը ընդունվել է Լոնդոնում 1945 թվականի նոյեմբերի 16-ին և փոփոխվել Գլխավոր կոնֆերանսի կողմից իր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ, 22-րդ, 25-րդ, 24-րդ, , 27-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ և 40-րդ նիստերը:

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, որն ուժի մեջ է մտել 1945 թվականի նոյեմբերի 16-ին, 57-րդ հոդվածը նախատեսում էր կրթության և մշակույթի ոլորտներում մասնագիտացված գործակալության ստեղծում, որը կոչվելու էր Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն: 1945 թվականի նոյեմբերի 1-ից 16-ը Լոնդոնում տեղի ունեցավ այս Կազմակերպության ստեղծման խորհրդաժողովը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սահմանադրությունը ստորագրվեց 41 պետությունների կողմից: Սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1946 թվականի նոյեմբերի 4-ին՝ քսան երկրների կողմից վավերացվելուց հետո՝ Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Չեխոսլովակիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Ֆրանսիա, Հունաստան, Հնդկաստան, Լիբանան, Մեքսիկա , Նոր Զելանդիա, Նորվեգիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկա, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ։

Սույն Սահմանադրության մասնակից պետությունները, հավատալով բոլորի համար կրթության լիարժեք և հավասար հնարավորություններին, օբյեկտիվ ճշմարտության անսահմանափակ հետապնդմանը և մտքերի ու գիտելիքի ազատ փոխանակմանը, պայմանավորվել և որոշել են զարգացնել և մեծացնել իրենց ժողովուրդների միջև հաղորդակցության միջոցները և օգտագործել այդ միջոցները փոխըմբռնման և միմյանց կյանքի ավելի իրական և կատարյալ իմացության նպատակով.

1946 թվականի նոյեմբերի 4-ին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տոնակատարությունների մեկնարկը, քանի որ սա Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծվել է, որպեսզի արձագանքի երկու համաշխարհային պատերազմների արդյունքում մեկ սերնդից պակաս ժամանակում կերտված ազգերի այն հաստատուն համոզմունքին, որ քաղաքական և տնտեսական համաձայնագրերը բավարար չեն կայուն խաղաղություն կառուցելու համար: Խաղաղությունը պետք է հաստատվի մարդկության բարոյական և մտավոր համերաշխության հիման վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական առաքելությունը, ինչպես ի սկզբանե սահմանված էր նրա Սահմանադրության մեջ, ազգերի միջև խաղաղ գոյակցության պայմանների ստեղծումն էր։ Այս առաքելությունը համարժեք էր համաշխարհային մասշտաբով սոցիալական ճարտարագիտության փորձին, որը բաղկացած էր մարդկության վերանայված տեսլականի վրա հիմնված նոր աշխարհայացքի մշակումից և տարածումից:

Տեղեկության աղբյուրները՝

1)http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=15244&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html

2)https://en.unesco.org/news/75-years-ago-unescos-constitution-adopted

Рубрика: Իրավունք

O.J. SIMPSON-ի հայտնի գործը

Օ.Ջ. Սիմփսոնը ծնվել է 1947 թվականի հուլիսի 9-ին։Նա ամերիկացի կոլեգիալ և պրոֆեսիոնալ գրիդրոն ֆուտբոլիստ էր,ով հայտնի էր իր արագությամբ և խուսափողականությամբ։ 1995 թվականին սպանության մեղադրանքով նրա դատավարությունը ամերիկյան պատմության մեջ ամենահայտնի քրեական դատավարություններից մեկն էր:Նա մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ, որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել։ Ոստիկանության ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա դստեր՝ Սինդիի դպրոցական միջոցառմանը (վերջինս իր հնգամյա եղբոր՝ Ջասթինի հետ սպանության պահին եղել է երկրորդ հարկում՝ մանկական ննջասենյակում)։Ասմունքից հետո մարզիկի նախկին կին Նիկոլը ընտանիքի և ընկերների հետ ընթրել է Mezzaluna ռեստորանում, որտեղ աշխատում էր մատուցող Ռոնալդ Գոլդմանը: Նիկոլը, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել էր իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել էր Նիկոլի տուն։ ԵՆթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը համարյա ամբողջությամբ պոկված էր իրանից, դեմքն այլանդակված էր, իսկ տղամարդու վզին, կրծքավանդակին և փորին հասցվել էին բազմաթիվ մահացու հարվածներ։Հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ին, Նիկոլի հարևանուհին, անհանգստանալով ակիտա ցեղատեսակի շան անդադար հաչոցից, մոտեցել է տանը և հայտնաբերել սպանվածների դիակները։ Արձանագրվել է, որ շունն առավել ինտենսիվ հաչել է երեկոյան ժամը 11-ի մոտակայքում։Առաջին ոստիկանը, ով ժամանել էր Նիկոլ Բրաուն Սիմփսոնի համատիրություն ասաց, որ գլխավոր լոգարանը լուսավորված է մոմերով: Լոգարանը լիքն էր, հեռուստացույցը միացված էր, մի բաժակ կիսահալ պաղպաղակ դրված էր ներքևի հարկում, իսկ նրա երեխաները քնած էին իրենց սենյակներում:

Հետապնդում և ձերբակալում՝

Փաստաբանները մեղադրյալին համոզել են հանձնվել ոստիկանությանը հունիսի 17-ի առավոտյան ժամը 11։00-ին։ Մոտ հազար լրագրող էր հավաքվել ոստիկանության բաժնի շինության մոտ, բայց կասկածյալը չի ներկայացել։ Օ․ Ջեյ Սիմփսոնի հանձնվելու այս անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդացել է կասկածյալի՝ ԶԼՄ-ների համար գրված նամակը։ Այս նամակը հետագայում շատերի կողմից մեկնաբանվել է որպես հրաժեշտի հաղորդագրություն նախքան ինքնասպանությունը։

Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Հենց այդ օրը՝ հունիսի 17-ին, Սիմփսոնը և նրա ընկեր Էլ Կոուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 2-ին ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել Սիմփսոնի նկատմամբ։

18։50-ից հեռուստատեսության ուղիղ եթերով ցուցադրվել է հետապնդումը։ Սիմփսոնին չեն ձերբակալել, քանի որ նա իր գլխին ատրճանակ էր պահել և սպառնում էր ինքնասպանություն գործել։ Ժամեր անց, երբ Սիմփսոնը մոտացել է իր մոր տանը, ոստիկանությանը հաջողվել է համոզել նրան դուրս գալ մեքենայից, և բերման է ենթարկվել 20։45-ին։Հունիսի 18-ին նրան տեղափոխել են կենտրոնական թաղամասի տղամարդկանց բանտի մենախուց, որտեղ պահվել է մինչև դատը։

Դատավարություն՝

1995 թվականի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվել է դատը, որից առաջ Սիմփսոնը հայտարարել էր, թե կվճարի «500 հազար դոլար այն մարդուն, ով կգտնի իր նախկին կնոջ իրական մարդասպանի հետքը»։

Դատավարության ժամանակ Սիմփսոնին պաշտպանում էին Ջոնի Կոքրանը և Ֆ. Լի Բեյլին: Նրանք պնդում էին, որ Սիմփսոնը բռնվել է ռասիստ ոստիկանների կողմից:

Ութ ամիս տևած դատավարությունից և երեք ժամ տևած խորհրդակցությունից հետո Սիմփսոնն արդարացվել է 1995 թվականի հոկտեմբերի 3-ին։

Իմ կարծիքը՝

Անկեղծ ասած թեման ինձ այդքան էլ հետաքրքիր չէր,բայց կփորձեմ ասել իմ կարծիքը տվյալ սպանության վերաբերյալ։ Կարծում եմ՝ սխալ էր Սիմփսոնին արդարացնելը,քանի որ ապացույցները բավականին շատ էին և ամեն բան կապվում էր իր հետ,ինչպես նաև մինչ սպանությունը նա ծեծի էր ենթարկել Նիկոլին,որը ևս հիմք կարող էր հանդիսանալ Սիմփսոնին մեղադրելու համար։ Ամեն դեպքում իրեն մեղավոր չհամարող մարդը չէր փորձի փախուստի դիմել և սպառնալ,թե իրեն կսպանի։

Տեղեկության աղբյուը՝

1)https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8Dիմփսոնի_գործ

2)https://www.britannica.com/biography/O-J-Simpson

3)https://www.pennlive.com/crime/2021/06/from-dance-recital-and-dinner-to-dead-the-murder-of-nicole-brown-simpson-and-ron-goldman-in-1994.html

Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ ԵՎ ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն,ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Փլեյս դե Ֆոնտենոյում։
Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը, մարդու իրավունքների պահպանում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ամենամյա հանդիպում է կազմակերպում, որտեղ անդամները որոշում են բնական կամ տեխնածին առարկաները, որոնք կարիք ունեն զարգացման և պահպանման՝ իրենց մշակութային, բնապահպանական կամ պատմական արժեքով։ Ստորև ներկայացնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական եզակի տեսարժան վայրերի ցանկը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները Հայաստանում՝

Հաղպատի վանք

Հաղպատի վանքը գտնվում է Դեբեդ գետի կիրճում:Ըստ պատմական աղբյուրների՝ վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում։1996 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ իր բացառիկ արժեքի պատճառով՝ որպես իր ժամանակի եկեղեցական ճարտարապետության օրինակ։ Համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ եզակի խաչքարեր, որոնք նույնպես պատկանում են 10-13-րդ դարերին։

Սանահինի վանք

Սանահինի վանքը նույնպես գտնվում է Դեբեդի կիրճում։ Սանահինը կառուցվել է 10-13 դարերի ընթացքում։2000 թվականին Սանահինը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Գեղարդի վանք

Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գողթ գետի հովտում։ Գեղարդը հիմնարդվել է ամենայն հավանականությամ 4-րդ դարում։ Վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածինը, որն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վայր է, Հայաստանի ամենատարածված ուխտագնացության վայրերից մեկն է։ Հենց այստեղ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնակվում և կատարում իր կրոնական պարտականությունները։ Համալիրի շրջակայքում կան նաև մի շարք թանգարաններ և արխիվներ, որոնք պարունակում են պատմական փաստաթղթեր։

Զվարթնոց տաճար

Տաճարը կառուցվել է 7-րդ դարում՝ հայոց կաթողիկոս Ներսե Գ-ի օրոք։ Զվարթնոցը կանգուն է եղել 300 տարի. Նրա ավերման պատճառի ստույգ վարկած չկա, սակայն ասում են, որ տաճարը ավերվել է ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Ավերվելուց հետո տաճարը չի վերականգնվել։ 2000 թվականին Զվարթնոցի տաճարի ավերակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհի մշակույթի ամենակարևոր տարրերը պաշտպանելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ: Այս կերպ կազմակերպությունը փորձում է ուշադրություն գրավել և ընդգծել ողջ մարդկության բանավոր և ոչ նյութական գանձերի կարևորությունը։ Հայաստանի մշակութային տարրերից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված են երաժշտական ​​գործիքի դուդուկը և դրա երաժշտությունը, խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը, հայկական էպոսը «Սասունցի Դավիթը», հայկական ավանդական հացը՝ «Լավաշը»:

ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո:ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

Հիմնադրամներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար։ Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին։ Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝

  • մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով,
  • մայրերի մահացության կրճատում 50 %-ով,
  • սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։

Գրասենյակներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում, ներկայությունը 192 երկրներում և տարածքներում։ Յունիսեֆի ավելի քան 150 երկրի գրասենյակների, շտաբի և այլ գրասենյակների և 34 ազգային կոմիտեների ցանցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն իրականացնում է ընդունող կառավարությունների հետ մշակված ծրագրերի միջոցով։ Յոթ տարածաշրջանային գրասենյակների անհրաժեշտության դեպքում, տրամադրում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժինը հիմնված է Կոպենհագենում, և գործում է որպես առաջնային բաշխման կետ։36 անդամ ունեցող գործադիր խորհուրդը սահմանում է քաղաքականություն, հաստատում է ծրագրերը և վերահսկում է վարչական և ֆինանսական պլանները։ Գործադիր խորհուրդը կազմված է կառավարության ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցալիական խորհրդի կողմից, սովորաբար երեք տարի ժամկետով։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին:
1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը: 

Ստորև թվարկված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության հիմնական ոլորտները՝

1) Առողջապահություն և սնուցում

2) Կրթություն

3) Նախադպրոցական կրթություն

4) Երեխաների պաշտպանություն

5) Արդարադատության մատչելիություն

6) Սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն

7) Երեխայակենտրոն բյուջետավորում

8) Երեխաների իրավունքների մշտադիտարկում

9) Անվտանգ միջավայր

Տեղեկության աղբյուրները՝

1.https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%88%D5%92%D5%86%D4%B5%D5%8D%D4%BF%D5%95

2.https://armenia.travel/en/history/unesco-world-heritage-in-armenia

3.https://araratour.com/unesco-world-heritage-objects-in-armenia

4.https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%88%D5%92%D5%86%D4%BB%D5%8D%D4%B5%D5%96

5.https://www.unicef.org/armenia/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8

Рубрика: Իրավունք

ՄԱԿ-ը Հայաստանում

Հայաստանի՝ 1992 թվականի հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը (ԱԽ) իր 3035-րդ նիստի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ և խորհուրդ տվեց Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ընդունել Հայաստանի Հանրապետությանը որպես ՄԱԿ-ի անդամ։
1992 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության միջև։ Այն ստորագրեցին Ալեքսանդր Արզումանյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին մշտական ներկայացուցիչը, և Վիլյամ Դրեյփերը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչը։ Պայմանագիրը վերաբերում էր Հայաստանում ՄԱԿ-ի միջանկյալ գրասենյակի հիմնադրմանը՝ նպատակ ունենալով աջակցելու տնտեսական զարգացման առավել կարևոր խնդիրների լուծմանը, սոցիալական առաջընթացի օժանդակմանը, կենսամակարդակի բարելավման ուղղությամբ պետության ջանքերին։ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ գրասենյակի գործառույթների լիակատար և արդյունավետ իրականացման համար:1992 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը։ Ըստ վերոնշյալ պայմանագրի դրույթների՝ Հայաստանի կառավարությունը ստանձնեց ՄԱԿ-ին համապատասխան գրասենյակով ապահովելու պարտավորությունը:1995 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխվեց Երևանի կենտրոնում գտնվող նոր շենք՝ Պետրոս Ադամյան 14 հասցեում։ 1998 թվականին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք։
1994-2000 թվականներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի վարչությունը, որը հետագայում վերանվանվեց Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ։ Գրասենյակը փակվեց Հայաստանի ճգնաժամային իրավիճակից դուրս գալուց հետո։

Ինչպես է ՄԱԿ-ն աջակցում Հայաստանում Կայուն զարգացման նպատակներին

ՄԱԿ-ը, Հայաստանում իր գործընկերների հետ միասին, աշխատում է Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ՝ 17 փոխկապակցված և հավակնոտ նպատակներ, որոնք լուծում են զարգացման այն հիմնական մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են Հայաստանում և ողջ աշխարհում: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխան՝ 2030 թ.-ի Օրակարգին հասնելու ուղղությամբ: Հայաստանում գործող և ներկայացված 20 կառույցներ, ֆոնդեր և ծրագրեր իրականացնում են նախագծերի լայն շրջանակ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երիտասարդության կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը, կրթությունը, առողջապահությունը, զբաղվածությունը, սնուցումը և պարենային անվտանգությունը, միգրացիան, կառավարումը և մարդու իրավունքները: Որպես օրինակ, Հայաստանին երկրի մակարդակով Կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում օգնելու համար՝ ՄԱԿ-ն աջակցել է «ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի» զարգացմանը, որը հիմնված է ամբողջ աշխարհի նորարարական մեթոդաբանության և փորձագիտական գիտելիքների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի միջոցների ու գործիքակազմի վրա՝ Հայաստանում ԿԶն-ների իրագործումը խթանելու համար: ՄԱԿ-ը, ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանի կառավարությանը ազգային ԿԶՆ խորհրդի, որպես Հայաստանում ԿԶՆ ազգայնացման գործընթացի համակարգող և վերահսկող գլխավոր մարմնի, ստեղծման գործում:

Կայուն զարգացման նպատակները Հայաստանում

Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է։

1)Աղքատության վերացում
(ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով)


2) Սովի վերացում
(վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը)


3) Ամուր առողջություն և բարեկեցություն
(ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից)


4) Որակյալ կրթություն
(ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ)


5) Գենդերային հավասարություն
(հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց ու աղջիկներին)


6) Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ
(ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն)


7) Մատչելի և մաքուր էներգիա
(ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն)


8) Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ (խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար)


9) Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ (ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը)


10) Անհավասարությունների կրճատում
(կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև)


11) Կայուն քաղաքներ և համայնքներ
(քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն)


12) Պատասխանատու սպառում և արտադրություն
(ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ)


13) Գործողություն հանուն կլիմայի (ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ)


14) Կյանքը ջրի տակ
(ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը)


15) Կյանքը ցամաքում
(անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում)


16) Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ (խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը)


17) Գործընկերություններ հանուն նպատակների
(ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման)

Տեղեկության աղբյուրները՝

1)https://armenia.un.org/hy/sdgs

2)https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Рубрика: Իրավունք

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում և համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։ Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ 51 անդամ երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է։ ՄԱԿ-ի միջկառավարական հանդիպումներում և փաստաթղթերում գործածվող վեց պաշտոնական լեզուներն են՝ արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը։

Գլխավոր ասամբլեա

Այն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից մեկն է։ Բաղկացած է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից։ Իրավասու է ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում քննարկելու ցանկացած հարց, ինչպես նաև ՄԱԿ-ի յուրաքանչյուր մարմնի իրավասությունների մեջ մտնող հարցեր։ Լիազորված է հանձնարարականներ տալ ՄԱԿ-ի անդամներին կամ Անվտանգության խորհրդին բոլոր հարցերով և գործերով։ Գլխավոր ասամբլեան մասնավորապես լիազորված է քննելու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում պետությունների համագործակցության ընդհանուր սկզբունքները։ Իսկ որոշակի գործողությունների դիմելու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հարց նախքան քննարկելը հանձնում է Անվտանգության խորհրդին։

Գլխավոր ասամբլեայի ֆունկցիաներն իրականացնում են հետևյալ կոմիտեները՝

  • Առաջին կոմիտե (քաղաքական և անվտանգության հարցեր), հատուկ քաղաքական կոմիտե (միևնույն բնույթի հարցեր),
  • Երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական հարցեր),
  • Երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակույթի հարցեր),
  • Չորրորդ կոմիտե (խնամակալության և ինքնակառավարում չունեցող տերիտորիաների հարցեր),
  • Հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային հարցեր,
  • Վեցերորդ կոմիտե (իրավական հարցեր)։

Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը գլխավոր պատասխանատվությունն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Դրանում կա 15 անդամ, և յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն ։ Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության համաձայն ՝ բոլոր անդամ պետությունները պարտավոր են կատարել Խորհրդի որոշումները։

Անվտանգության խորհուրդն առաջատարն է խաղաղության կամ ագրեսիայի գործողության սպառնալիքի առկայությունը որոշելու հարցում: Այն կոչ է անում վեճի կողմերին լուծել այն խաղաղ միջոցներով և առաջարկում է ճշգրտման մեթոդներ կամ կարգավորման պայմաններ: Որոշ դեպքերում Անվտանգության խորհուրդը կարող է դիմել պատժամիջոցների կիրառման կամ նույնիսկ թույլատրել ուժի կիրառումը ՝ պահպանելու կամ վերականգնելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

Տնտեսական-սոցիալական խորհուրդ

Տնտեսական և սոցիալական հարցերով խորհուրդը, լիազորված լինելով Գլխավոր ասամբլեայի կողմից, կոորդինացնում է Միավորված ազգերի կազմակերպության և ՄԱԿ-ի ընտանիքի տնտեսական և սոցիալական ոլորտի աշխատանքները: Հանդիսանալով միջազգային տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող, ինչպես նաև քաղաքականության ձևավորման հանձնարարականներ մշակող գլխավոր համաժողով՝ խորհուրդը կարևորագույն դեր է խաղում կայուն զարգացման ոլորտում միջազգային համագործակցության խթանման գործում: Խորհուրդը նաև խորհրդատվական երկխոսություններ է ունենում հասարակական կազմակերպությունների հետ’ կենսական կապ ապահովելով Միավորված ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության միջև:
Խորհրդի մեջ ընդգրկված են 54 անդամ երկրներ, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Նա տարին մեկ գումարում է նիստ՝ մեկ ամիս տևողությամբ: Նիստը հաջորդաբար անցկացվում է Նյու Յորքում և Ժնևում: Նախարարների հատուկ նիստում քննարկվում են կարևորագույն տնտեսական և սոցիալական հարցեր: Սկսած 1998 թվականից, Խորհուրդն ընդլայնեց իր քննարկումների ոլորտը՝ ընդգրկելով նաև հումանիտար բնույթի հարցեր:
Խորհրդի շուրջտարյա աշխատանքներն իրականացվում են մասնաճյուղերի կողմից, որոնք կանոնավոր հանդիպումներ են ունենում և հաշվետու են Խորհրդի առաջ: Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն, օրինակ, վերահսկում է մարդու իրավունքների պահպանումը ողջ աշխարհում: Մնացած մասնաճյուղերն անդրադառնում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են սոցիալական զարգացումը, կանանց կարգավիճակը, հանցագործությունների կանխարգելումը, թմրադեղերի դեմ պայքարն ու շրջակա միջավայրի պահպանումը: Հինգ տարածաշրջանային հանձնաժողովները խթանում են տնտեսական զարգացումն ու ամրապնդում համապատասխան ոլորտների տնտեսական կապերը:

Խնամակալության խորհուրդ

Այն հիմնվել է 7 անդամ երկրների կողմից կառավարվող 11 ենթակա տարածքների միջազգային վերահսկումն իրականացնելու նպատակով: Խորհրդի ստեղծման նպատակն էր նաև համապատասխան քայլեր ձեռնարկել վերոհիշյալ տարածքներում ապահովելու ինքնորոշման կամ անկախության հասնելու գործընթացը:

Մինչ 1994 թվականը բոլոր ենթակա տարածքները ձեռք բերեցին ինքնորոշում կամ անկախություն՝ կամ որպես առանձին պետություններ և կամ միանալով հարևան անկախ երկրներին:Վերջինն այդ կազմում խաղաղօվկիանոսյան կղզիների ենթակա տարածքն էր, որի վարչական կառավարումն իրականացվում էր Միացյալ Նահանգների կողմից, որը և դարձավ ՄԱԿ-ի 185-րդ անդամ երկիրը:Քանի որ խնամակալների խորհուրդը ավարտել է իր առաքելությունը, այժմ կազմում ունի ընդամենը Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամ: Խորհուրդը փոփոխություններ է մտցրել ընթացակարգի դրույթների մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք համապատասխանեն ժամանակի և իրավիճակի պահանջներին:

Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարանը, այլ կերպ կոչված’ Համաշխարհային դատարանը, ՄԱԿ-ի իրավական հարցերով գլխավոր մարմինն է: Դատարանը կազմված է 15 դատավորներից, որոնք ընտրվում են Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից, և կոչված է լուծելու երկրների միջև ծագած տարաձայնությունները: Երկրների մասնակցությունը դատավարությանը կամավոր է, սակայն մասնակցության դեպքում տվյալ երկիրը պարտավոր է ենթարկվել դատարանի կայացրած վճռին: Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է նաև Գլխավոր ասամբլեայի առջև հանդես գալ խորհրդատվական առաջարկություններով:

Քարտուղարություն

Քարտուղարությունը պատասխանատու է Միավորված ազգերի կազմակերպության հիմնական և վարչական աշխատանքների իրականացման համար: Այդ գործընթացը ղեկավարում են Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդն ու մյուս մարմինները: Քարտուղարությունը գլխավորում է Գլխավոր քարտուղարը, որն անհրաժեշտության դեպքում իրականացնում է լրացուցիչ աշխատակազմի նշանակումները և պատասխանատու է համընդհանուր վարչական կառավարման համար:Քարտուղարությունը բաղկացած է գործակալություններից և տարածաշրջանային գրասենյակներից: Ընդհանուր աշխատակազմը կազմված է 160 երկրներից եկած 8700 ծառայողներից: Պատասխանատու գրասենյակներն են
Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում, ինչպես նաև ՄԱԿ-ի Ժնևի, Վիեննայի և Նայրոբիի գրասենյակները:

Ինչպես է ՄԱԿ-ն աջակցում Հայաստանում Կայուն զարգացման նպատակներին

ՄԱԿ-ը, Հայաստանում իր գործընկերների հետ միասին, աշխատում է Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ՝ 17 փոխկապակցված և հավակնոտ նպատակներ, որոնք լուծում են զարգացման այն հիմնական մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են Հայաստանում և ողջ աշխարհում: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխան՝ 2030 թ.-ի Օրակարգին հասնելու ուղղությամբ: Հայաստանում գործող և ներկայացված 20 կառույցներ, ֆոնդեր և ծրագրեր իրականացնում են նախագծերի լայն շրջանակ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երիտասարդության կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը, կրթությունը, առողջապահությունը, զբաղվածությունը, սնուցումը և պարենային անվտանգությունը, միգրացիան, կառավարումը և մարդու իրավունքները: Որպես օրինակ, Հայաստանին երկրի մակարդակով Կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում օգնելու համար՝ ՄԱԿ-ն աջակցել է «ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի» զարգացմանը, որը հիմնված է ամբողջ աշխարհի նորարարական մեթոդաբանության և փորձագիտական գիտելիքների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի միջոցների ու գործիքակազմի վրա՝ Հայաստանում ԿԶն-ների իրագործումը խթանելու համար: ՄԱԿ-ը, ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանի կառավարությանը ազգային ԿԶՆ խորհրդի, որպես Հայաստանում ԿԶՆ ազգայնացման գործընթացի համակարգող և վերահսկող գլխավոր մարմնի, ստեղծման գործում:

Կայուն զարգացման նպատակները Հայաստանում

Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է։

1)Աղքատության վերացում
(ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով)

2) Սովի վերացում
(վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը)

3) Ամուր առողջություն և բարեկեցություն
(ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից)

4) Որակյալ կրթություն
(ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ)

5) Գենդերային հավասարություն
(հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց ու աղջիկներին)

6) Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ
(ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն)

7) Մատչելի և մաքուր էներգիա
(ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն)

8) Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ
(խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար)

9) Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ
(ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը)

10) Անհավասարությունների կրճատում
(կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև)

11) Կայուն քաղաքներ և համայնքներ
(քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն)

12) Պատասխանատու սպառում և արտադրություն
(ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ)

13) Գործողություն հանուն կլիմայի
(ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ)

14) Կյանքը ջրի տակ
(ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը)

15) Կյանքը ցամաքում
(անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում)

16) Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ
(խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը)

17) Գործընկերություններ հանուն նպատակների
(ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման)

Տեղեկության աղբյուրները՝

1)http://www.un.org/en/sc/

2)https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

3)https://armenia.un.org/hy/sdgs

4)https://unic.un.org/aroundworld/unics/common/documents/publications/uninbrief/armenia_uninbrief_armenian.pdf