Рубрика: Էկոլոգիա

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին, մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր, ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:


Ջրի մակարդակի իջեցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:

Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա: Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ:
Սեւանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառավարվող կենտրոնացած աղբավայրերը: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ: Հաճախակի են նաև ուղղակի արտանետումները լճի մեջ: Գաղտնիք չէ, որ Սևանա լիճ կեղտաջրեր լցվում են բոլոր ավազաններից, որոնք ոչ պակաս վտանգ են ներկայացնում լճի համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր՝ Սևանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի համար:

Հիմնախնդիրը

1) Ջրի մակարդակի արհեստական իջեցում

2) Ջրածածկ անտառներ

3) Կոմունալ-կենցաղային կեղտաջրեր

4) Կենցաղային աղբ և թափոններ

5) Գյուղատնտեսություն և անասնապահություն

6) Հանքարդյունաբերություն

7) ՀԷԿ-եր

Ընդհանուր առմամբ լճի էկոհամակարգի վրա ճնշման գործոններն են․

  • լճի մակարդակի ցածր լինելը
  • ջրածածկ անտառների քայքայումը և սնուցիչ նյութերի տարալուծումն ու տարածումը լճում
  • ավազանի բնակավայրերի և ձեռնարկությունների կոմունալ կենցաղային կեղտաջրերի անարգել հոսքը դեպի լիճ
  • ավազանի բնակավայրերի և ձեռնարկությունների կենցաղային աղբի և թափոնների ներհոսքը դեպի լիճ
  • ավազանի գյուղատնտեսությունն ու անասնապահությունը
  • ավազանի հանքարդյունաբերությունը
  • ավազանի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը

Տեղեկության աղբյուրները՝

http://sevanlake.am/problems/

https://journalist.am/archives/6220

Рубрика: Էկոլոգիա

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ

Ալավերդու պղնձի հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից 3 կմ հյուսիս։ Միջին և ցածր ջերմաստիճանների, փոքր խորության ջրաջերմային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են 1300-1400 մ հաստության յուրայի հրաբխանստվածքային ապարներ, տուֆեր և դրանց մեջ ներդրված տարբեր կազմերի դայքեր։ Հանքավայրը հարում է Ալավերդու կամարածալքի հյուսիս-արևմուտքով անցնող տեկտոնական բեկվածքին։

Նկարագրություն

Հանքանյութի տեղայնացման համար կարևոր նշանակություն են ունեցել տարբեր ուղղությունների խզումնային խախտումները, ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և քիմիական կազմը։ Հանքավայրում հայտնաբերվել ու շահագործվել են 40-ից ավելի հանքամարմիններ՝ շտոկներ, ոսպնյակներ, երակներ, երակիկացանավոր հանքագոտիներ և այլն։ Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ միներալներից։ Խառնուրդների ձևով հանդիպում են նաև ոսկի, արծաթ, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում։ Հանքանյութում պղնձի պարունակությունը 0, 7-3% է։ Առանձնացվում են պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային, գալենիտ-սֆալերիտ-պիրիտային, բարիտ-գիպսային հանքատեսակները։

1886 թվականին ֆրանսիացի երկրաբան Ժ․ Մորգանը հանքախորշերի մոտ հայտնաբերել է պղնձադրամներ, որոնք վկայում են դեռևս մ․թ․ա․ 9-8-րդ դարերում հանքավայրի հայտնի լինելու և մասամբ շահագործվելու մասին։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյան կացնի կաղապարներ։

Հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, ապարագիտական ու քիմիական կազմերի, տեկտոնիկայի, հանքամարմինների ձևերի ու չափերի, ծագման ու հասակի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել են երկրաբաններ Վ․ Գրուշևոյը, Կ․ Պաֆենհոլցը, Օ․ Ստեփանյանը, Հ․ Մաղաքյանը, Ս․ Մկրտչյանը և ուրիշներ։

Շահագործում

Ալավերդու պղնձի հանքավայրը եղել է Հայաստանի պղնձի արդյունահանման հիմնական տեղամասը, որտեղից կորզվել են նաև կապար, ցինկ, արծաթ, ոսկի և այլն։ 1955 թվականին հանքադաշտի հարավ-արևմուտքում հայտնաբերվել են արդյունաբերական նշանակության զգալի պաշարներ։ 18-րդ դարում պղինձը պարզունակ եղանակով ձուլել են տեղում, այնուհետև ընդհատումներով հանքանյութն արդյունահանել են ռուս, իսկ 19-րդ դարի 1880-ական թթ-ից՝ ֆրանսիացի ձեռնարկատերերը, 19-20-րդ դարերի սահմանագլխին Ալավերդիում ֆրանսիացիները կառուցել են «Մանես» պղնձաձուլվածքային գործարանը, որը խորհրդային իշխանության տարիներին կատարելագործվել, ընդարձակվել և գործել է մինչև 1989 թվականը։ 1997 թվականից վերագործարկվել է «Մանես և Վալլեքս» (2001 թվականից՝ «Արմինիըն Քափըր Փրոգրամ») ընկերության կողմից, շահագործվում է էկոլոգիապես մաքուր եղանակով։

01.01.2010թ. դրությամբ Ալավերդու պղնձի հանքավայրում եղել է 1168,28 տոննա հանքաքար, որից պղինձը` 62065,9 տոննա: Հանքավայրում նույն ժամանակաշրջանում ոսկու քանակը կազմել է 140,2կգ, արծաթինը` 7,3 տոննա, բիսմուտինը` 245,3 տոննա, սելենինը` 60,87 տոննա, տելլուրինը` 98,02 տոննա, պիրիտինը` 303921 տոննա, ծծմբինը` 225086 տոննա, երկաթինը` 196030 տոննա:

2008 թվականից հանքը չի շահագործվում: Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. տվյալներով Ալավերդու պղնձի հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին:

Рубрика: Էկոլոգիա

ՀՀ կարմիր գիրք

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ

Հայկական մուֆլոնը կամ անդրկովկասյան լեռնային ոչխարը սնամեջ եղջյուրավորների ընտանիքին պատկանող վայրի ոչխար է։ Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։Մաքիները հիմնականում անեղջյուր են։

Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։

Տարածված է Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում և Իրանում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։

Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։

Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց Ձոր և Սյունիք)։ Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում։

Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես` ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից։ Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ։

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։ Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը։Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավելի)։ Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։

ՍԵՎ ԱՆԳՂ

Սև անգղ, ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Բույնը պատրաստում է ծառերի գագաթին կամ ժայռաքիվերին, հիմնականում ճյուղերից՝ օգտագործելով նաև ծառերի կեղև, բուրդ, որսկորներ, գոմաղբ։

Հիմնականում դնում է 1 ձու, հազվադեպ նաև՝ 2։ Ձուն 90 մմ, թույլ սպիտակ գունավորմամբ՝ կարմիր-դարչնագույն խազերով և գծերով։

Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։

Սև անգղը պաշտպանության կարիք ունի և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն՝

Տարածված է Հարավային Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքիև Եղեգնաձորի տարածաշրջաններում։ Դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին։

Էկոլոգիա՝

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը։

Պահպանություն՝

Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հավանաբար չեն գերազանցում 50 բնադրող զույգը։

Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում, այդ թվում «Խոսրովի անտառ» արգելոցում բացահայտել և խստորեն պահպանել տեղադրված սև անգղի բնադրավայրերը։

ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ

Արջտակ, ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 55, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջտակ գարնանային։ Տերևներն արմատամերձ են, երկար կոթուններով, ձվաձև, սրտաձև հիմքով, ամբողջաեզր, վերևի մասում՝ նրբագեղ նախշերով ծածկված։ Ծաղկակիր ցողունը տերևազուրկ է, երկարությունը՝ 3-18 սմ, կրում է մեկ ծաղիկ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ, անկյունավոր։

Հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին լեռնային գոտում։ Աճում է անտառներում, թփուտներում, լեռնալանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արմատները մսոտ են, պալարանման հաստացած։ Փակ գրունտում մշակվում են արջտակ պարսկականը և նրա սորտերը (շքեղ, հսկայական, փայլուն, ռոկոկո և այլն)՝ որպես գեղազարդիչ և թաղարային բույս, նաև կտրած ծաղիկ ստանալու համար (ծաղիկները բազմերանգ են, երբեմն՝ բուրավետ)։ Ծաղկում է հոկտեմբեր-ապրիլին։ Որոշ տեսակներ (պալարները) օգտագործվում են որպես դեղաբույս, պարունակում են սապոնիններ։ Պատրաստուկներն օգտագործվում են ճակատային և վերին ծնոտային ծոցերի բորբոքման ժամանակ, օժտված են նաև սիրտանոթային ազդեցությամբ։

Ծաղկման շրջանում ա.մանուշակի համար անհրաժեշտ է լուսավոր, բայց ոչ արևոտ, զով սենյակ: Օպտիմալ ջերմաստիճանը ձմռանը 10 – 14 աստիճան է: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է վատ ազդել բույսի վրա: Բարձր ջերմաստիճանի դեպքում ա.մանուշակին պետք է ցողել ջրով ամեն օր, բայց որ ջուրը չկաթի պալարասոխուկի բողբոջային մասի և ծաղիկների վրա :

Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ալպիական մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ 20 – 25 տարի շարունակ:

Հնարավոր խնդիրները.

1) Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ. Պատճառը` ամենահավանականը տաք չոր օդն է : Ալպիական մանուշակը վատ է տանում 17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:

2)Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են. Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես, երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք պալարի վերին աճման մասի վրա:

3)Ծաղկման կարճ շրջան. Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :

4)Դեֆորմացված և փոքր տերևներ. Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ): Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չունի:

Տեղեկության աղբյուրները՝

1)https://econews.am/?p=5511

2)https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87_%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B2

3)https://econews.am/?p=5597&l=am

4)https://www.dasaran.net/apps/wiki/view/id/7166

Рубрика: Էկոլոգիա

Հայաստանի ամենակարևոր 5 էկոլոգիական խնդիրները

Էկոլոգիական խնդիրը բնական միջավայրի փոփոխությունն է մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտմանը։Ինձ համար Հայաստանում առկա 5 հիմնական էկոլոգիական հիմնախնդիրներն են՝

1) Անտառահատումների հիմնախնդիրը
2) Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
3) Սևանա լճի հիմնախնդիրը
4) Օդի աղտոտվածության հիմնախնդիրը
5) Թափոնների հիմնախնդիրը

1) Անտառահատումների հիմնախնդիրը

Արդի կարևորագույն բնապահպանական հիմնախնդիրներից է անտառահատումը: Հայաստանի նման լեռնային երկրի համար անտառը լուրջ կլիմայակարգավորիչ և հողմապաշտպան դեր է խաղում: Ցավոք, մեր երկիրն այսօր դասվում է սակավանտառ երկրների շարքին:
Հայաստանում այս խնդիրն առաջացավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և դարձավ ներկայումս ծառացած բնապահպանական հիմնահարցերից մեկը: Այդ շրջանում իրականացվում էին ահռելի մասշտաբների հասնող անտառահատումներ, ինչը պայմանավորված էր վառելիքի սղությամբ: Մեր օրերում ևս շարունակվում են անտառահատումները, մասնավորապես մեծ վնաս են հասցնում ապօրինի և արգելված գոտիներում իրականացվող հատումները: Այս ամենը հանգեցնում է ոչ միայն էկոլոգիական մեծ վնասների, այլև անտառային դեգրադացիայի (անապատացման): Արդյունքում կրճատելով կենսաբազմազանությունը:
Ներկայումս արդեն աշխարհի անտառների ավելի քան 50%-ը ոչնչացվել է՝ հիմնականում գյուղատնտեսության համար տարածք ստեղծելու, վառելափայտ ստանալու և կոմերցիոն անտառահատումների հետևանքով: Անատառահատումների տարեկան ծավալը անբողջ աշխարհում գերազանցում է 3.5 մլրդ մ3 –ը:
Անտառազրկման պատճառները կարող են լինել փայտամշակությունն ու թղթի արտադրությունը, վառելափայտ ստանալու և գյուղատնտեսական նպատակներով, կառուցապատման ծրագրերը, քաղաքաշինությունը, ծխախոտի մշակումը:
Անտառապատ տարածությունների կրճատման հետևանքները բերում են մթնոլորտում CO2 քանակի ավելացման և O2 քանակի նվազմանը, կլիմայի տաքացմանը, հողերի էրոզիայի ուժեղացմանը, երաշտների հաճախականության մեծացմանը, անապատացմանը, ջրային հոսքի ուժեղացմանը, ջերմոցային էֆֆեկտի, ջրհեղեղների քանակի ավելացմանը:
Անտառաշահագործումը կարգավորելու և ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու նպատակով երկրնրի մեծ մասում, այդ թվում ՀՀ-ում, անտառները բաժանվում են 3 խմբի:
Առաջին խմբին են պատկանում ամենից ավելի արժեքվոր անտառները: Դրանք այն անտառներն են, որոնց համար գլխավորը համարվում է էկոլոգիական և միջավայրաստեղծ դերը:

Երկրորդ խմբին են պատկանում բնակչության և տրանսպորտային ցանցի բարձր խտություն ունեցող շրջանները, ինչպես նաև հումքային ռեսուրսներով աղքատ անտառները, որոնց համար գլխավորը միջավայրպաշտպան դերն է: Այդ խմբի անտառների արդյունագործական շահագործումը սահմանափակ է և կատարվում է հատուկ հսկողության ներքո:
Երրորդ խմբի մեջ մտնում են անտառաշատ շրջանների այն անտառային զանգվածները, որոնց արտադրական արժեքը բարձր է, իսկ շահագործումը մեծ վնաս չի հասցնում անտառի միջավայրաստեղ և էկոլոգիական ֆունկցիաներին: Այդ անտառներին բաժին է ընկնում աշխարհում կատարվող անտառահատումների հիմնական մասը:
Հայաստանի անտառների շատ քիչ մասն է այսօր մնացել: Որոշ ընկերություններ, բիզնեսի համար, անտառները հատում են շինափայտ ստանալու նպատակով, չնայած նրան, որ մեր երկրում արդյունաբերական նպատակներով անտառի հատումն արգելված է: Օրենքից խուսափելու և աչքի չընկնելու համար անտառի եզրերը, արտաքինից տեսանելի մասը թողնում են, իսկ ներսում արդեն հատում:
Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող, մոտ 1300 հեկտար մակերեսի վրա տարածվող բնական անտառում նույնպես ապօրինի հատումներ են կատարվել: Հիմա անտառում կա պղնձամոլիբդենային հանքավայր, որի բացման համար կտրվել է մոտ 600 հեկտար տարածք՝ անտառի գրեթե կեսը:

Մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում ոչ միայն կրճատվել են Հայաստանի անտառների տարածքները, այլև դա հանգեցրել է ծառատեսակների կառուցվածքային փոփոխության: Այսպես, նվազում են այնպիսի օգտակար ծառատեսակները, ինչպիսիք են հաճարենին, կաղնին, սոճին և հացենին:

Անհրաժեշտ է լուրջ հսկողություն սահմանել ողջ անտառածածկ տարածքներում, ինչպես նաև բարձրացնել տուգանքի արժեքը յուրաքանչյուր կտրված ծառի դիմաց այնքանով, որքանով այլևս նման բիզնեսով զբաղվելը ձեռնտու չի լինի: Այս դեպքում հնարավոր կլինի խոսել արդեն ոչ թե անտառահատումներից, այլև անտառների վերականգնումից: Անտառները կորցնելով՝ մենք անդառնալի վնաս ենք հասցնում մեր էկոհամակարգին, որը վերականգնելը, եթե ոչ անհնարին, ապա բավական բարդ խնդիր է:

2) Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է: Քաղցրահամ ջրային պաշարների հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները:

Քաղցրահամ ջրի սակավությանը նպաստել են ոչ միայն բնական գործոններն, այլև մարդու գործունեությունը, որը հանգեցրել է ոչ միայն ջրային պաշարների կրճատմանն, այլև որակի վատթարացմանը: Որքան շատ է աղտոտված շրջակա միջավայրն, նույնքան աղտոտված են ջրային պաշարները: Էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են՝ ջրային գործոնի առկայությունն ուղղակիորեն կապված է նաև կենդանական աշխարհի շատ տեսակների գոյության հետ:

Հայաստանը զբաղեցնելով 29,743 քառ. կմ տարածք՝ ունի քաղցրահամ ջրերի մեծ պաշար: Մակերևույթով հոսող ջուրը 2018 թ-ին կազմել է ընդհանուր ջրային պաշարի կեսից ավելին: Չնայած բնությունը շռայլ է գտնվել մեր նկատմամբ, այդուհանդերձ դրա պահպանության և ջրի անխնա օգտագործման հետևանքով տարեց տարի կորցնում ենք ջրի զգալի քանակություն:

Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար: Նշենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:

Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` մինչև 2050 թ.-ը Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով՝ կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ:

Ինչ վերաբերում է կլիմայական գործոնի ուղղակի ազդեցությանը, ապա ներկա դրությամբ մասնագետներն արդեն արձանագրել են ավելի քան 1 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում, ինչն անհետևանք չի եղել մակերևույթային ջրերի համար: Կլիմայի փոփոխության հետևանքով գետային ավազանները դարձել են սակավաջուր, որոշ վտակներ՝ նույնիսկ չորացել են:

Պատկերն այլ է գերխոնավ տարածքների մասով: Բնապահպանական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրի միայն 10%-ն է պատված խոնավ տարածքներով: Ինչ վերաբերում է ճահիճներին, դրանք ավելի քիչ են և կազմում են այդ տարածքների մոտավորապես 0,4%-ը: Ճահիճների չորացման գործում կրկին մեծ է անթրոպոգեն գործոնը։

3)Սևանա լճի հիմնախնդիրը

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին, մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր, ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:
Ջրի մակարդակի իջեցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:

Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա: Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ:
Սեւանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառավարվող կենտրոնացած աղբավայրերը: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ:

4) Օդի աղտոտվածության հիմնախնդիրը

Մաքուր օդը կյանքի համար շատ կարևոր է, ուստի եթե մաքուր օդ չկա մենք կարող ենք ամեն տեսակ հիվանդություններով վարակվել՝ բրոնխիտով, տարբեր ալերգիաներով, դեռմատիտներ (մաշկային հիվանդություններ) նույնիսկ աչքերի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալօդի աղտոտվածությունից։

2020 թ.-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության փորձագետները:

Խրոնիկ բրոնխիտ

Խրոնիկական բրոնխիտի հիմնական պատճառը ծխելն է: Իր նշանակությամբ երկրորդ պատճառը համարվում է օդի
ախտոտվածությունը. մեքենաների արտանետվող գազերով, արտադրության արգասիքներով:

Ալերգիաներ

Օդի ախտոտվածությունը կարող է պատճառ դառնալ մաշկային խնդիրների՝ ալերգիաների: Մարդիկ կարող են փոշուց ալերգիաներ ունենալ: Փոշուց կարող է մարդու մաշկը գռգռվել, և շատ լուրջ խնդիրներ առաջացնել առողջության համար:

Աչքեր

Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել օդի ախտոտվածության պատճառով: Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:

5) Թափոնների հիմնախնդիրը

Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ են, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։

Տարբերում են՝ կենցաղային, արդյունաբերական, վտանգավոր թափոններ։Կենցաղային և արդյունաբերական թափոնների սպառման ու արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ , որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Արդյունաբերական թափոններ են նաև օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները։


Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար, ուստի և պահանջում են իրենց հետ վարվելու հատուկ եղանակներ ու միջոցներ։ Վտանգավոր թափոններ են նաև այն արտադրանքը, հումքը և նյութերը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և, էկոլոգիական ու սանիտարահիգիենային պահանջներից ելնելով, պիտանի չեն օգտագործման։

Վտանգավոր թափոնները դասակարգվում են ՀՀ բնապահպանության նախարարի «ՀՀ տարածքում առաջացող թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի համաձայն։ 1999 թվականին ՀՀ վավերացրել է «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը և ստանձնել որոշ միջազգային պարտավորություններ։
Ըստ ագրեգատային վիճակի՝ թափոնները լինում են ՝ պինդ, հեղուկ գազային։
Պինդ թափոններ են մետաղների, պլաստմասսաների, ապակու, թղթի մնացորդները, աղբը, մաշված մեքենաները, սարքավորումները, գործիքները և այլն։
Հեղուկ թափոններ են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը։ Գազային թափոններ են ձեռնարկությունների և տրանսպորտի արտանետումները։

Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու ու կանխարգելելու նպատակով արտադրողները և տնօրինողները իրականացնում են պարբերական մոնիտորինգ։
Կենցաղային և արդյունաբերական թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով։

Տեղեկության աղբյուրները՝

1)https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80

2)http://aybmedia.am/2017/03/24/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a4%d6%80%d5%a1-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%a5/

3)https://econews.am/?p=8185

4)https://www.ecolur.org/hy/news/forest/%E2%80%93/1522/

5)https://www.wwf.am/our_work_armenian/freshwater_armenian/

6)https://journalist.am/archives/6220

7)https://www.slideshare.net/mobile/GevSon/ss-28727867

8)https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%A1%D6%83%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

Рубрика: Էկոլոգիա

WILDER THAN WILD:FIRE,FORESTS AND THE FUTURE

Այս մեկժամյա վավերագրական ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են հրդեհաշիջումը և կլիմայի փոփոխությունը արևմտյան անտառները ենթարկում խոշոր, բարձր ինտենսիվության անտառային հրդեհների, մինչդեռ այդ հրդեհներից արտանետվող ջերմոցային գազերը նպաստում են գլոբալ տաքացմանը: Այս արատավոր շրջանը վտանգի տակ է դնում անտառները և բոլորի վրա ազդում է ծայրահեղ եղանակային պայմաններով և ավելի շատ անտառային հրդեհներով, որոնցից մի քանիսն այժմ մտնում են խիստ բնակեցված վայրի-քաղաքային տարածքներ:
Յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է համայնքի անվտանգության ցանկացած ասպեկտով, և նրանք, ում վրա դա ազդում է պետք է տեսնեն այս ֆիլմը: Այսօր կլիմայի փոփոխության հետ մեկտեղ անտառներն էլ ավելի են չորացել : Այս ֆիլմը բացատրում է, թե ինչպես է աշխատում հրդեհի մեղմացումը: Հրդեհների վերահսկման ոլորտում բազմաթիվ բարձրակարգ փորձագետների մասնակցությամբ այն հնարավորություն է տալիս մեզ բոլորիս ունենալ ավելի ապահով ապագա։Ինձ համար Ֆիլմը շատ հետաքրքիր և ուսուցողական բովանդակություն ուներ։Կարծում եմ շատերին դուր կգա այն:

Рубрика: Էկոլոգիա

Բնական աղետները և մարդու ազդեցությունը դրանց վրա

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն), և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։ Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։

Տարերային աղետների առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանական տարերային երևույթները՝ ուժեղ քամին, ուժեղ անձրևը և ուժեղ ձյունը՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը, ցրտահարությունը և այլն։ Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։

Հայաստանին սպառնացող աղետներ

1. Ընդհանուր հասկացություններ

Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Տարերային աղետը` բնության ուժերի կամ երևույթների ազդեցությամբ առաջացած աղետ, ավերիչ բնական և (կամ) բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երևույթ կամ ընթացք) է, որի հետևանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում, բնակչության գործունեության, կյանքի պայմանների և շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություններ։

2. Վտանգավոր երկրաբանական երևույթներ և ընթացքներ

Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։

Երկրաշարժ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։

Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալեր)։

Սողանք

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։

Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին և մանր) և ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր և դանդաղ)։

Դարափուլ(քարաթափում)

Լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։

3. Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երևույթներ և ընթացքներ

Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։

Սելավ

Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի և փուխր բեկորային ապարների խառնուրդից և հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրևների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաև՝ քարակարկառների և անցկալների ճեղքման հետևանքով։

Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին և թույլ հզորությունների)։

Ձնահյուս

Լեռների զառիվար լանջերով դեպի ներքև արագ, հանկարծակի առաջացող ձյան և (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի և առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։

Հեղեղում

Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետևանքով, ինչպես նաև ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։

Գետավարարում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միևնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետևանքով և բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած և տևական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Հորդացում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի և մակարդակի կտրուկ ու կարճատև բարձրացմամբ և առաջանում է անձրևների և ձնհալքի հետևանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Ջրակալում

Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը և դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։

Ջրածածկում

Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով։

Ցածր նվազամակարդակ

Ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

4. Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ և ընթացքներ

Մթնոլորտում առաջացած բնական երևույթներ և ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։

Ուժեղ քամի

Օդի շարժումը երկրի մակերևույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։

Փոթորկանք

Քամու կտրուկ կարճատև ուժգնացում մինչև 20-32 մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։

Փոթորիկ

Ավերիչ ուժգնությամբ և զգալի երկարատևությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32 մ/վ։

Ցիկլոն

Օդի ցածր ճնշմամբ և քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արևադարձային գոտիներում և հանգեցնում ավերածությունների և մարդկային զոհերի։ Արևադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։

Մրրիկ

20 մ/վ-ից ավելի արագությամբ երկարատև շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում և ավերածություններ ցամաքում։

Պտտահողմ

Մթնոլորտային գոյացություններ ուղղահայաց կամ թեք առանցքի շուրջ՝ օդի պտտողական շարժումով։

Մրրկասյուն

Ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմ՝ մոտ 1000 մ տրամագծով, որտեղ օդի պտտային արագությունը հասնում է 100 մ/վ։

Տևական անձրև

12-ից 48 ժամվա ընթացքում 70 մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։

Տեղատարափ

Կարճատև մթնոլորտային տեղումներ՝ մեծ ուժգնությամբ, սովորաբար անձրևի կամ ձյան տեսքով։ Քանակը՝ 30 մմ և ավելի՝ մինչև 1 ժամվա ընթացքում։

Կարկուտ

Մթնոլորտային տեղումներ, որոնք գալիս են տարվա տաք ժամանակաշրջանում 5 մմ մինչև 15 մմ (20 մմ-ից ավելիի դեպքում՝ խոշոր կարկուտ) տրամագծով խիտ սառցամասնիկների տեսքով, սովորաբար տեղատարափի հետ համատեղ ամպրոպի ժամանակ։

Ուժեղ ձյունատեղում

Երկարատև ուժգին ձյունաթափում, որը բերում է տեսանելիության զգալի նվազեցմանը և փոխադրամիջոցների երթևեկության դժվարեցմանը (խափանմանը)։ Քանակը 20 մմ և ավելի՝ մինչև 12 ժամվա ընթացքում։

Ամպրոպ

Մթնոլորտային երևույթ, կապված հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ, ուղեկցվող երկնքի և երկրի միջև բազմաթիվ էլեկտրական պարպումներով, ձայնային երևույթներով, ուժեղ տեղումներով, երբեմն կարկուտով։

Մերկասառույց

Խիտ սառույցի շերտ, որն առաջանում է երկրի մակերևույթի վրա անձրևի կամ մառախուղի գերպաղած կաթիլների սառցակալման դեպքում։

Ուժեղ ձնաբուք

Երկրի մակերևույթի վերևում ուժեղ քամու միջոցով ձյան տարածում, հնարավոր է տեղացող ձյան հետ մեկտեղ, որը հանգեցնում է տեսանելիության նվազեցմանը և հաղորդակցուղիների խափանմանը։ 12 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով։

Տեղեկության աղբյուրները՝

https://hy.m.wikipedia.org/wiki/Տարերային_աղետներ

http://www.mes.am/hy/sparnacox-axetner/

Рубрика: Էկոլոգիա

Բնական աղետներ

Բնական աղետները  առաջանում են մեր մոլորակի աշխարհագրական չորս թաղանթներում (մթնոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ և քարոլորտ) տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով: Մարդկային պատմության վաղ ժամանակաշրջանում աղետները հիմնականում առաջանում էին բնական երևույթներից: Բնական երևույթները ինքնին աղետ չեն: Դրանք այն ժամանակ են աղետ դառնում, երբ մարդը հայտնվում է նրանց գործունեության ոլորտում: Այսինքն,եթե ուժեղ երկրաշարժ կամ ուժեղ ջրհեղեղ է տեղի ունենում անբնակելի տարած-քում, ապա այդ երևույթները վտանգ չեն ներկայացնում և մարդկային զոհերի պատճառ չեն դառնում: Իսկ երբ մարդը բնակվում է սեյսմաակտիվ կամ սողանքավտանգ գոտում, ապա ենթարկվում է այդ երևույթների ազդեցությանը և դրա հետևանքով կրում զրկանքներ: Այդ երևույթները դիտվում են որպես աղետներ: Բնական աղետներն են՝ երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, փոթորիկը,մրրիկը, հեղեղը, կարկուտը, պտտահողմը, մառախուղը, հրաբուխը, ձնամրրիկը և այլն:

Ջրհեղեղ

Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները: Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի
ժամանակավոր ջրածածկումներ են:Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են: Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը և մասշտաբները: Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երևույթները: Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն: Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963,1968 և 1997թթ.:Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրևի հետևանքով Ողջի և Գեղի գետերի վարումների ջրհեղեղները:

Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները: Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև: Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս: Ջրամբարներում ջրի գերլցման և երկարատև ներգործության հետևանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման: Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ: Ջրհեղեղները վտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը:Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են:

Վարարում, գետավարարում

Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրևի հետևանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։

Սողանք

Սողանքը երկրաբանական վտանգավոր երևույթ է երկրակեղևի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատև ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին: Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում: Սողանքի առաջացման պատճառներն են ջրով հագենալու հետևանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները: Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է: Հայաստանի Հանրապետությունում կա տարբեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք: Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր: Սողանքներն առավելապես տարածված են Դեսետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում: Սողանքային երևույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Սելավ

Սելավը կարճաժամկետ և բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձևավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով: Սովորական ժամանակ սելավահունը հաճախ չոր է լինում: Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրևների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում և քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ: Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով:Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ: Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երևույթից:

Քարաթափում

Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա: Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից: Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը:

Ձնահյուս

Ձնահյուսը լեռների լանջերից գահավիժող, սողացող ձյան մեծ զանգվածակույտ է։ Ձնահյուսերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, դառնալով մարդկային զոհերի, ինչպես նաև ավերածությունների պատճառ։ Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։ Սրա հետևանքով մարդիկ շնչահեղձ են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։ Օդը չի կարողանում թափանցել ձյան միջով, և թթվածնի պակասից մարդիկ խեղդվում են։ Այս ամենից բացի ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու վնասվածքներ հասցնել։ Տուժածներին փրկելու համար խանգարում է նաև այն, որ ձյունը փափուկ է, և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով օգնության կանչերը մնում են անպատասխան։

Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի բոլոր լեռնային շրջաններում։ Դրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը։ Երբեմն ձնահյուսերն ունենում են մեծ և անդառնալի հետևանքներ։ 1999 թվականի փետրվարին 170 հազար տոննա զանգված ունեցող ձնահյուսը ամբողջությամբ ավերեց Ավստրիայի Գալտուր ավանը, որի հետևանքով զոհվեց 30 մարդ։ 2012 թվականի մարտին Աֆղանստանում ձնահյուսերի մի քանի դեպքի պատճառով ավերվեցին տներ և զոհվեց ավելի քան 100 մարդ։ Լինում են ձնահյուսերով հարուստ տարիներ, երբ նրանք առաջանում են տարբեր վայրերում։ Նման տարի է եղել 1950-1951 թվականների սեզոնը, որը ստացել է «Ահաբեկման ձմեռ» անվանումը։

Մրրիկ

Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) և տևական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի և էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ: Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում: Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են: Հանրապետության հյուսիսարևմտյան տարածքում գերակշռում են արևմտյան և հարավարևմտյան ուղղության քամիները, իսկ հարավում արևմտյան:

Փոթորիկ

Անսովոր ուժի (արագությունը մինչև 30-50 մետր/վայրկյան) քամի: Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է: Փոթորկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ: Փոթորիկը քանդում է թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:

Երաշտ

Երաշտը օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ է: Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տևական
ժամանակամիջոցում անձրևներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս: Հաճախ երաշտի նախադրյալները երևան են գալիս նախորդ տարում դրսևորվելով աշնան և ձմռան անբավարար տեղումներով, օդի և հողի խոնավության սակավությամբ: Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որևէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր: Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը: 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։

Հրդեհ

Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն այրվող նյութ փայտ, թուղթ, կերոսին, բենզին, օքսիդիչ` հիմնականում օդի թթվածին և բոցավառման աղբյուր կայծ, խարույկ։ Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է, սահմանափակ ծավալում կարճատև ժամանակահատվածում։ Պայթյունի խոցող գործոններն են օդային և ջերմային հարվածային ալիքը, պինդ մարմինների թռչող բեկորները և այլն։ Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոննորի խախտման հետ։

Երկրաշարժ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում: Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ: Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում ձուկը, Հնդկաստանում խլուրդը և այլն: Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը: Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը: Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած: Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը: 18-րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:

19-20 դդ. երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան սեյսմալոգիան սկսեցին լայն թափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ Երկրի կառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալ: Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը: Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե. Ֆ. Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են պայմանավորված երկրաշարժերը: Բավարար վստահությամբ միայն կարելի է ասել, որ դրանք կապված են Երկրի ընդերքում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և թերմոդինամիկ ռեժիմի փոփոխությունների հետ»:

Տեղեկության աղբյուրները՝

1)https://www.slideshare.net/EcomanMSKH/ss-7874602

2)https://www.doctors.am/symptoms/bnakan-aghetner

3)https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%81%D5%B6%D5%A1%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD

4)https://hy.m.wikipedia.org/wiki/Տարերային_աղետներ

Рубрика: Էկոլոգիա

Նյութերի շրջանառությունը էկոհամակարգում

էկոհամակարգը կենդանի օրգանիզմների և նրանց անկենդան շրջապատի միասնությունն է որոշակի տարածքում, որտեղ համակարգի բոլոր միավորները փոխներգործում են միմյանց վրա՝ օգտագործելով էներգիայի հոսքը և առաջացնելով նյութերի շրջանառություն։Էկոհամակարգի կենսական ակտիվությունը և դրանում նյութերի շրջանառությունը հնարավոր են միայն էներգիայի կայուն հոսքի պայմաններում: Երկրի վրա էներգիայի հիմնական աղբյուրը արեգակնային ճառագայթումն է: Արեգակի էներգիան ֆոտոսինթետիկ օրգանիզմների միջոցով վերածվում է օրգանական միացությունների քիմիական կապերի էներգիայի: Ի տարբերություն էներգիայի, որն օգտագործվում է միայն մեկ անգամ էկոհամակարգում, նյութերը շատ անգամ օգտագործվում են այն պատճառով, որ դրանց սպառումը և վերափոխումը տեղի են ունենում շրջապատում: Այս շրջանառությունը իրականացվում է էկոհամակարգի կենդանի օրգանիզմների կողմից (արտադրողներ, սպառողներ, տարրալուծողներ) և կոչվում է նյութերի կենսաբանական շրջանառություն:Նյութերի շրջանառությունը երբեք ամբողջությամբ փակված չէ: Օրգանական և անօրգանական նյութերի մի մասը իրականացվում է էկոհամակարգից, և միևնույն ժամանակ, դրանց պաշարները կարող են համալրվել դրսից ներհոսքի պատճառով: Որոշ դեպքերում նյութերի ցիկլի որոշակի փուլի կրկնվող վերարտադրության աստիճանը հասնում է 90-98%: Երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում ցիկլերի ոչ լրիվ փակումը հանգեցնում է Երկրի բնական տարբեր տարածքներում տարրերի կուտակմանը: Այսպես են կուտակում հանքանյութերը `ածուխ, նավթ, գազ, կրաքար և այլն:Էկոհամակարգի աբիոտիկ գործոնների և կենդանի օրգանիզմների փոխազդեցությունն ուղեկցվում է բիոտոպի և բիոցենոզի միջև նյութի շարունակական շրջանառությամբ՝ այլընտրանքային օրգանական և երբեմն հանքային միացությունների տեսքով: Քիմիական տարրերի փոխանակումը կենդանի օրգանիզմների և անօրգանական միջավայրի միջև, որի տարբեր փուլերը տեղի են ունենում էկոհամակարգի ներսում, կոչվում է բիոգեոքիմիական շրջանառություն, կամ բիոգեոքիմիական ցիկլ:

Կենսաբանական շրջանառություն

Կենսաբանական շրջանառությունը հասկացվում է որպես հողի, բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների միջև նյութերի շրջանառություն։կենսաբանական շրջանառությունը քիմիական տարրերի հոսքն է հողի, ջրի և մթնոլորտից կենդանի օրգանիզմների, մուտքային տարրերի վերափոխումը նոր բարդ միացությունների և նրանց վերադարձը կենսական գործունեության գործընթացում `օրգանական նյութի մի մասի տարեկան թափոնով կամ ամբողջությամբ մեռած օրգանիզմներով, որոնք էկոհամակարգի մաս են կազմում։

Ազոտի շրջանառությունը բնության մեջ

Բնության մեջ ազոտի շրջանառությունը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների:Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է` ամպրոպների ժամանակ: Դրա հետևանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:Որոշակի տեսակի բակտերիաների ազդեցությամբ հողում պարունակվող կապված ազոտը վերածվում է ազատի:1830–40-ական թվականներին ֆրանսիացի ագրոքիմիկոս Ժ. Բուսենգոն բացահայտեց, որ հողում ազոտային միացությունների բացակայության պայմաններում բույսերը չեն կարող աճել ու զարգանալ: Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:

Տեղեկության աղբյուրները՝

1)https://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=7

2)http://library.asue.am/open/171.pdf

3)https://historyancient.ru/hy/evrejjstvo-i-iudaizm/krugovorot-veshchestv-v-prirode-krugovorot-veshchestv-v-biogeocenoze-v/

Рубрика: Էկոլոգիա

Նախագիծ։ Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը, մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները

Պարզ է, որ մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սերտորեն կապված են իրար հետ։ Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ ախտածին հիվանդություններ և վատթարացնելով մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը: Հիմնական բնապահպանական խնդիրները, որոնք ազդում են մարդու առողջության վրա,հետևյալն են՝ օդի աղտոտումը, ջրի աղտոտումը, հողի աղտոտումը, սննդի որակը և անվտանգությունը, թափոնների հեռացումը, վտանգավոր նյութերը, վտանգավոր հասարակական տարածքները և բնակարանային պայմանները: Ճառագայթային թունավորումը նույնպես մահացու հետևանքներ է ունենում մարդու առողջության վրա:

Սնունդը, որը մենք ուտում ենք, զերծ չէ թունաքիմիկատներից և քիմիական նյութերից։Երբ սնունդը արտադրվում է, շատ քիմիական նյութեր են օգտագործվում սննդին պատշաճ աճ ապահովելու համար, և դրա շնորհիվ ժամանակակից հավելումները վնասում են գյուղատնտեսական հողերի որակը: Ավելին, դրանք նաև վատթարացնում են փոշոտիչների որակը, որոնք նպաստում են սննդի բնական աճին: Նրանք կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը և հակաբիոտիկային դիմադրությունը այն մարդկանց մոտ, ովքեր դրանք ուտում են:

Ջրի որակի պահպանումը նույնպես կարևոր է, քանի որ երկրի վրա ջրի ընդամենը 2,5%-ն է խմելի: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են` արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և բարդ օրգանական միացություններով, որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։

Օդի աղտոտվածությունը ոչ պակաս վտանգավոր է մարդկանց համար: Արդեն երևում է, որ օդի աղտոտվածությունն ամեն տարի գրանցում է ավելի քան 1 միլիոն մահ և անհամար հիվանդություններ: Շարժիչային տրանսպորտային միջոցներից և արդյունաբերական արտանետումներից փոխանցվող տոքսինները վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, քանի որ դրանք պարունակում են սնդիկի և ծծմբի երկօքսիդի նման աղտոտիչներ: Թոքերի քաղցկեղը, սրտի հիվանդությունները և ասթմա հիվանդությունները ամբողջ աշխարհում աղտոտվածության անառողջ մակարդակի հետևանք են: Գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը նույնպես ակտիվ դեր է խաղում դրանում:

Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝

1)Մեխանիկական աղտոտում

Այմ կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ։

2)Ֆիզիկական աղտոտում

Պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով։

Գոյություն ունեն ֆիզիկական աղտոտման մի քանի տեսակներ, ինչպիսիք են՝ կոշտ թափոնների աղտոտումը, ջրանցքներում և ամբարտակներում կեղտաջրերի և նստվածքների աղտոտումը: Նաև մթնոլորտային աղտոտումը նյութի մասնիկներով ՝ ակուստիկ, ջերմային, լուսային և էլեկտրամագնիսական:

Բնության մեջ նյութական թափոնների տեսանկյունից ֆիզիկական աղտոտման ազդեցության օրինակ է օվկիանոսներում եղած պլաստմասսան: Այս թափոնները ոչնչացնում են շատ օրգանիզմների ՝ դրանք անշարժացնելով կամ խեղդելով:

Ֆիզիկական աղտոտիչներ

Ֆիզիկական աղտոտիչների առաջին տեսակը մարդկային թափոններն են: Դրանց թվում կա այն ամենը, ինչը ժողովրդականորեն հայտնի է որպես աղբ, որն իր հերթին կարող է դասակարգվել տարբեր տեսակների:

Այս տեսակները որոշվում են իրենց բնույթով ՝ որպես օրգանական և անօրգանական թափոններ: Վերջինիս շրջանակներում մենք կարող ենք խոսել էլեկտրոնային թափոնների, փլատակների, պլաստմասսայի և այլնի մասին:

Ներառված են նաև կոյուղաջրերի իներտ մասնիկները և մթնոլորտ արտանետվող նյութերի մասնիկները:

Այլ աղտոտիչներ են այն էներգիաները, որոնք ազդում են շրջակա միջավայրի վրա `առաջացնելով աղմուկ և ցնցումներ, ճառագայթում (իոնացնող և ոչ իոնացնող) և ջերմաստիճանի փոփոխություն:

3)Քիմիական աղտոտում

Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է։

Քիմիական աղտոտման սորտեր

Քիմիական աղտոտումը վարակում է կենսոլորտի տարբեր մասեր, ուստի նպատակահարմար է առանձնացնել աղտոտման հետևյալ տեսակները.

  • մթնոլորտային — քաղաքներում և արդյունաբերական գոտիներում օդի վիճակի վատթարացում;
  • շենքերի, շինությունների, բնակելի և արդյունաբերական օբյեկտների աղտոտում;
  • քիմիական հավելումներով սննդի աղտոտում և փոփոխություն;
  • հիդրոսֆերայի աղտոտում- ստորերկրյա և մակերևութային ջրերը, որպես արդյունք, որոնք մտնում են ջրատարներ, օգտագործվում են որպես խմելու միջոցներ.
  • լիտոսֆերայի աղտոտում — ագրոքիմիայի կողմից հողի մշակման ընթացքում:

Մոլորակի քիմիական աղտոտումը որոշ չափով զիջում է աղտոտման մյուս տեսակներին, բայց դա ոչ պակաս վնաս է պատճառում մարդկանց, կենդանիներին, բույսերին և բոլոր կենդանի էակներին: Քիմիական նյութերի վերահսկումը և ճիշտ օգտագործումը կօգնեն նվազեցնել բնապահպանական այս խնդրի սպառնալիքը:

4)Կենսաբանական աղտոտում

Այն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունից։ Կենսաբանական ազդեցության հիմնական աղբյուրներից են կեղտաջրերը սննդի և կաշվե արդյունաբերության ձեռնարկություններից, կենցաղային և արդյունաբերական աղբավայրերից, գերեզմանատներից, կոյուղու ցանցերից, ոռոգման դաշտերից և այլն: Այս աղբյուրներից մի շարք օրգանական միացություններ և պաթոգեն միկրոօրգանիզմներ մտնում են հող, ժայռեր և ստորերկրյա ջրեր:

Տարբեր օրգանական միացություններ, մանրէներ և միկրոօրգանիզմներ մտնում են մակերեսային և ստորերկրյա ջրեր, ներթափանցում մթնոլորտ և հող, տարածում և վնասում էկոհամակարգերը: Պարազիտային հիվանդությունների և վարակների պաթոգենները վտանգ են ներկայացնում: Այս կենսաբանական մանրէները բացասաբար են անդրադառնում մարդկանց և կենդանիների առողջության վրա, կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների:

Կենսաբանական աղտոտումը տարբեր ժամանակներում նպաստել է ժանտախտի և ջրծաղիկի համաճարակների առաջացմանը: Այս վիրուսները ճակատագրական են մարդու և կենդանիների համար:

Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում ոչ միայն հարմարվել է բնությանը, այլև վերափոխել է այն իր նպատակներին ծառայեցնելու համար:

Ներկայումս շրջակա միջավայրում գրանցված են շուրջ 4 միլիոն թունավոր նյութեր, և յուրաքանչյուր տարի դրանց թիվն ավելանում է: Թունավոր և քաղցկեղածին միացությունների կուտակումը բացասական հետևանքներ են թողնում անթրոպոէկոհամակարգերի վրա: Գոյություն ունեցող տվյալների համաձայն՝ այդ հսկայական օտար միացություններից սննդի, օդի և ջրի միջոցով մարդու օրգանիզմի ներքին միջավայր ընկնում են շուրջ 100 հազար թունավոր կամ անցանկալի նյութեր: Շրջակա միջավայր առավել շատ թունավոր նյութեր ընկնում են արդյունաբերական զարգացած երկրներում և մեծ քաղաքներում: Օրգանիզմի ներքին միջավայրի աղտոտման աղբյուր են համարվում կենցաղային քիմիայի զարգացումը, գյուղատնտեսության ինտենսիվ քիմիացումը, դեղորայքային պատրաստուկները, որոնց թիվն ու քանակը գնալով աճում է:Ներկայումս բնակչության բարձր մահացության պատճառ են համարվում սիրտ-անոթային, թոքային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները: Հիվանդությունը առողջական մակարդակի իջեցման հետևանք է, որը հարուցվում է մի շարք բացասական գործոններով.

• մթնոլորտի աղտոտվածությամբ,

• ռիսկի գործոնների համակցված ազդեցությամբ,

• դանդաղ ինքնասպանության լայն տարածմամբ (թմրամոլություն, ալկոհոլամոլություն, ծխամոլություն, թերշարժունություն),

• էկոլոգիական մաքուր սննդի բացակայությամբ, ոչ օգտակար և նույնիսկ արհեստական ծագում ունեցող սննդի օգտագործմամբ:

Տեղեկության աղբյուրները՝ 1.https://imp.center/i/short-essay-on-environment-and-human-health-8853/

2.https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8B%D6%80%D5%AB_%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

3.https://www.aplustopper.com/environment-and-human-health-essay/

4.http://publishing.ysu.am/files/Mardu_ekologia.pdf

5.https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B2%D5%BF%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

6.https://hy.warbletoncouncil.org/contaminacion-fisica-6386

7.https://hy.thinkfirsttahoe.org/1816-biological-pollution.html

8.https://hy.petmypet.ru/2715-chemical-pollution-of-the-environment.html