Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականություն.

Աշխարհաքաղաքականություն, գեոպոլիտիկա, տեսություն միջազգային քաղաքական հարաբերությունների վրա, աշխարհագրական գործոնների ազդեցության մասին։ «Գեոպոլիտիկա» տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեդ սոցիոլոգ Ռուդոլֆ Չելլենը 20-րդ դարի սկզբին։

Դեռևս քաղաքաաշխարհագրական առաջին հիմնարար գիտական հետազոտության մեջ, ինչպիսին էր գերմանացի աշխարհագետ ու սոցիոլոգ Ֆրիդրիխ Ռատցելի (1844 — 1904 թթ.) «Քաղաքական աշխարհագրություն» գիրքը՝ տպագրված 1890 թվականին, հատուկ քննարկվում էր քաղաքականության, մասնավորապես միջազգային քաղաքականության վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։ Մինչ այդ, աշխարհագրական դետերմինիզմի ռադիկալ ներկայացուցիչները աշխարհագրական պայմանները վճռական գործոն էին համարում հասարակական կյանքի տնտեսական և հոգևոր-մշակութային ոլորտների զարգացման համար։ Ռատցելը առաջին անգամ աշխարհագրական գործոնները վերլուծեց և գնահատեց քաղաքական ոլորտի տեսանկյունից։ Նա զարգացրեց այս գաղափարը, որը պետությանը, որպես քաղաքական-տարածքային կառույց, կենդանի օրգանիզմ է և նրա կենսագործունությունն էլ` ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներինը, կախված է շրջակա միջավայրից։ Ռատցելը երկիր-պետությունը համարում էր մարդկանցով լցված մի տարածություն՝ կենսատարածք, որի աշխարհագրական առանձնահատկություններով էլ պայմանավորվում է պետության ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականություն։ Ուստի, ամեն մի պետություն իր զարգացումն ապահովելու համար ձգտում է բարելավել իր կենսատարածքը, ընդարձակել այն, բարենպաստ դարձնել աշխարհագրական դիրքը, ուժեղացնել իր ազդեցությունը այլ տարածքների վրա։ Եվ դա ըստ Ռատցելի, ամեն մի պետության բնական իրավունքն է։ Այստեղից էլ առաջացել են պետությունների շահերի անխուսափելի բախումները։ Ռատցելի «Քաղաքական աշխարհագրությանը» հաջորդեցին այլ հեղինակների նույն ոգով գրված աշխատություններ, և ձևավորվեց մի ուղղություն, որ հայտնի դարձավ աշխարհաքաղաքականություն կամ գեոպոլիտիկա անունով։

Գեոպոլիտիկան օգտագործվեց գերմանական նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը և Նացիստական Գերմանիայի նվաճողական քաղաքականությունը արդարացնելու համար։ Այդ պատճառով մի տևական ժամանակ գեոպոլիտիկան նույնացվում էր պատերազմի ու ագրեսիայի գաղափարախոսության հետ և համարվում էր հետադիմական և վարկաբեկված գիտական ուղղություն։ Գեոպոլիտիկայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճեց 20-րդ դարի 60-ական թվականներից սկսած։ Միաժամանակ տարածում գտան այլ մոտեցումներ ու տեսակետներ՝ պայմանավորված հետպատերազմյան նոր աշխարհակարգով և հատկապես միջուկային զենքի հայտնագործման ու տարածման հանգամանքով։ Տիրապետող էր դառնում այն գիտակցությունը, որ պատերազմն այլևս միջազգային հարցերի լուծման միջոց լինել չի կարող։ Առաջնակարգ նշանակություն ձեռք բերեցին պետության շահերի պաշտպանության, դրանց համաձայնեցման այնպիսի տնտեսական, տեխնիկական միջոցները և արտաքին քաղաքական գործունեությունը, որոնք բացառում են ռազմական ուժի գործադրումը։ Հին, դասական գեոպոլիտիկայի հիմքում ընկած էր «աշխարհագրական միջավայր-արտաքին քաղաքականություն» կապը, երբ աշխարհագրական դիրքի բարելավման և բնական ռեսուրսներով ապահովման հարցերը լուծվում էին ուժի դիրքերից։ Արդի գեոպոլիտիկայի հիմքում ընկած է եռանդամ« աշխարհագրական միջավայր-մարդ (ժողովուրդ)-արտաքին քաղաքականություն» շղթան։ Դրա իմաստն այն է, որ մեծանում է մարդկային գործոնի դերը։ Դա նշանակում է, որ մասնավորապես միջազգային քաղաքականության մեջ` բացառելով պատերազմը և նոր տարածքային նվաճումները, տիրապետող է դառնում հարևան պետությունների կենսական շահերի, ժողովրդի մենթալիտետի, քաղաքական կուլտուրայի, ազգային-պատմական ավանդույթների և նույնիսկ երկրի ղեկավարի հայացքների ու անձնական հատկանիշների փոխադարձ հաշվառումը։ Այդպիսի աշխարհաքաղաքական մոտեցումն օգնում է ճիշտ հասկանալու արտաքին քաղաքական գործընթացի մասնակիցների հեռավոր և մերձավոր շահերն ու նպատակները, նրանց քաղաքականությունը և դրա հիման վրա մշակելու սեփական պետական քաղաքականություն, մշտապես հիշելով, որ «քաղաքականությունը հնարավորին արվեստ է»։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

1)«Աշխարհաքաղաքականություն» հասկացությունը և նախապատմությունը.

Աշխարհաքաղականությունը քաղաքագիտության այն մասն է, որում կարևորագույն դեր է հատկացվում տարածքային գործոնին: Դա վերաբերում է ոչ միայն առանձին երկրի, պետության բնատարածքի մեծությանը, աշխարհագրական դիրքին, բնական ռեսուրսներով ապահովվածությանը, այլև տարածքային գործոնի նշանակությանը սահմանակից երկըների հետ առնչությունների, տարածաշրջանային և միջազգային այլ մեծ ու փոքր հիմնախնդիրների առումով: Դրանով է բացատրվում նաև «աշխարհաքաղականություն» բառի օտարալեզու հոմանիշը («գեոպոլիտիկա», հունարեն գեո — երկիր, պոլիս — քաղաք-պետություն, որտեղից էլ՝ պոլիտիկա — քաղաքականություն):

Աշխարհաքաղաքականության նախապատմությունը սկիզբ է առնում անտիկ աշխարհի մեծ մտածողներից, որոնք մեծ կարևորություն էին տալիս աշխարհագրական գործոնների ազդեցությանը մարդկության պատմական զարգացման վրա: Այդ տեսակետները առկա էին նաև միջնադարյան մտածողների, քաղաքական գործիչների և ճանապարհորդների աշխատություններում: Նոր ժամանակներում մեծ տարածում ստացավ աշխարհագրական դետերմինիզմի տեսությունը:

Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող ժան Բոդենն իր «Պատմության ուսումնասիրության դյուրին մեթոդը» (1566 թ.) աշխատության մեջ փորձում էր բացահայտել ժողովրդի, պետության, նրա քաղաքականության և բնական միջավայրի կապը: Բոդենը կլիմայի ազդեցությամբ էր հիմնավորում հյուսիսի ժողովուրդների ֆիզիկական առավելությունը հարավի ժողովուրդների լեռնեցիների առավելությունը հարթավայրերի բնակիչների նկատմամբ:

Ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված իր ուսումնասիրության մեջ հանգեց այն եզրակացության, որ Հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրանան դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը, որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը: Իր «Օրենքների ոգու մասին» (1748 թ.) աշխատության մեջ Մոնտեսքիուն քննարկում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը: Մեծ նշանակություն տալով կլիմայական գործոնին՝ նա համարում էր, որ շոգ կլիման ծնում է ծուլություն, սպանում քաղաքացիական արիությունը, բռնակալական կառավարման պատճառ դառնում:

XIX դարի վերջերին աշխարհագրական դետերմինիզմի գաղափարները տիրապետող դարձան: Այդ գաղափարների զարգացման մեջ մեծ դեր ունեցավ գերմանացի նշանավոր մտածող Ֆրիդրիխ Ռատցելը: Նա հանգեց այն հետևության, որ պետության ճակատագրի վրա ազդող աշխարհագրական գործոններից առաջնայինը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է: «Տարածությունը» սոսկ բնատարածք չէ, որ զբաղեցնում է պետությունը, տարածությունը քաղաքական ուժ է: Ռատցելի տեսական դրույթները դարձան աշխարհաքաղաքականության, մասնավորապես՝ նրա գերմանական դպրոցի հիմքը, որից հետագայում սնվում էր գերմանական ֆաշիզմի արտաքին քաղաքականությունը:

2) Ժամանակակից աշխարհաքաղաքականության ձևավորումը.

Ժամանակակից աշխարհաքաղաքականության հիմնադիրներից է ազգությամբ շվեդ իրավաբան Յուխան Չելենը: Նա հայտնի է առաջին հերթին որպես «գեոպոլիտիկա» եզրույթի և «Պետությունը որպես կենսաձև» նշանավոր աշխատության հեղինակ: Զարգացնելով իր ուսուցչի՝ Ռատցելի տեսակետը, որ բնատարածքը, որտեղ գտնվում է պետությունը, վերջինիս անբաժանելի բաղադրիչն է, Չելենը հանգեց այն հետևությանը, որ այդպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը, ազգաբնակչությունը, տնտեսությունը, կառավարման ձևը և այլ տարրեր: Չելենի մշակած այս հայեցակարգը հանգեցրեց աշխարհաքաղաքականության գլխավոր դրույթի վերանայմանը: Նախկին աշխարհագրական միջավայր — արտաքին քաղաքականություն դրույթին փոխարինեց աշխարհագրական միջավայր — մարդ, ժողովուրդ — արտաքին քաղաքականություն դրույթը:

Նոր ձևավորվող աշխարհաքաղաքական հայեցակարգերի շարքում հատուկ տեղ է զբաղեցնում «ծովային ուժի հայեցակարգը», որի հեղինակը ամերիկացի պատմաբան, նավատորմի ծովակալ Ալֆրեդ Մեխենն է: Հակառակ Ռատցելի և այլ հետազոտողների, որոնք պետության համար գլխավոր առավելություն համարում էին նրա մայրցամաքային կենտրոնական դիրքը, Մեխենը առավելությունը տալիս էր ծովային դիրքին: Նրա կարծիքով՝ խոշոր, համաշխարհային տերություն կարող է դառնալ այն պետությունը, որն ունի հարմարավետ ծովային (օվկիանոսային) դիրք: Զարգացնելով իր տեսակետը՝ Մեխենը դեռևս անցյալ դարի սկզբներին կանխատեսում էր, որ ԱՄՆ-ը պետք է դառնա աշխարհի առաջատար ծովային տերությունը և ուղղորդի համաշխարհային զարգացումը:

Աշխարհաքաղաքականության՝ որպես գիտական ուղղության ձևավորման մեջ իր որոշակի դերն է ունեցել նաև ֆրանսիացի Պոլ Վիդալ Բլաշը: Եթե Ռատցելը վճռական նշանակություն էր տալիս պետության տարածքի մեծությանը, աշխարհագրական դիրքին, ռելիեֆին, «տարածության զգացողությանը», ապա Բլաշը, չմերժելով դրանց կարևորությունը, իր հայեցակարգի կենտրոնում դնում էր մարդուն, բեակչությունը՝ համարելով, որ բնական միջավայրից բացի, մարդը նույնպես վճռական գործոն է, որը գործում է ոչ թե այդ միջավայրից կտրված, այլ նրա հետ «բնական միասնական համալիրի կազմում»:

Մերժելով բնական գործոնի դերի գերագնահատումը՝ Վիդալ Բլաշը հանգեց «պոսիբիլիզմի» հայեցակարգին, համաձայն որի պետության զարգացումն ունի երկու բաղադրիչ՝ տարածական և ժամանակային: Եթե տարածականը պայմանավորված է բնական պայմաններով, ապա ժամանակայինը՝ մարդկանցով, բնակչությամբ: Բնական պայմանները լոկ հնարավորություն են, որոնք կարող են իրողության վերածվել տվյալ տարածքը զբաղեցնող մարդկանց միջոցով միայն:

Ժամանակակից աշխարհաքաղաքագիտական մտքի հիմնադիր գործիչներ են նաև անգլիացի Հելֆորդ Մաքինդերը և գերմանացի Կարլ Հաուսհոֆերը: Մաքինդերի տեսության հիմնական գաղափարները շարադրված են 1904 թ. Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերությանը ներկայացված «Պատմության աշխարհագրական առանցքը» զեկուցման մեջ: Ըստ Մաքինդերի ելակետային դրույթի՝ համաշխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկիանոսային և մայրցամաքային տերությունների հակամարտություն, որտեղ ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ մեկ կամ մյուս ուժային կենտրոնի: Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում տեղի ունեցավ «եվրոպական տարածքի» ընդարձակում և հաստասվեց եվրոպական ծովային տերությունների համաշխարհային տիրապետությունը:

Մաքինդերի բոլոր դատողությունների ու տեսական դրույթների հիմքում ընկած էր իր հայրենիքի՝ Բրիտանական կայսրության պետական շահը: Մեծ Բրիտանիայի և ընդհանրապես օվկիանոսային պետությունների համար նա մեծագույն վտանգ էր համարում մայրցամաքային տերությունների՝ Ռուսաստանի և Գերմանիայի միավորումը: Աշխարհի «մայրցամաքային կեսում» Մաքինդերն առանձնացնում էր նրա կենտրոնական հատվածը, որը հետագայում կոչվեց «տարածքային միջուկ»: Հարտլանդի սահմանների մեջ ընդգրկվում էր Ռուսաստանի մեծ մասը, Մոնղոլիան, Տիբեթը, Արևելյան ու Կենտրոնական Եվրոպան, Փոքր Ասիան, Հայաստանը: Մաքինդերի կարծիքով՝ աշխարհի կենտրոնը Եվրասիա մայրցամաքն է, իսկ նրա կենտրոնը Հարտլանդը («աշխարհի սիրտը»), այսինքն՝ այն աշխարհագրական պլացդարմը, որտեղից կարելի է վերահսկել ամբողջ աշխարհը:

Գերմանացի պրոֆեսոր, զինվորական ու պետական գործիչ Կարլ Հաուսհոֆերի հայացքների ձևավորման համար ելակետային է Ռատցելի այն դրույթը, որ ամեն մի երկիր իր ազգային-պետական զարգացման համար բավարար տարածության կարիք ունի, և այդ տարածությունը նա կարող է ձեռք բերել միայն նվաճումների ճանապարհով: Խորացնելով այդ դրույթը՝ Հաուսհոֆերը հանգեց Մեծ տարածքների գաղափարին:

Անտիկ աշխարհում այդպիսի Մեծ տարածք է եղել Միջերկրածովյան շրջանը, որը ձգվում էր արևելք-արևմուտք ուղղությամբ: Այդ ուղղվածությամբ էքսպանսիա էին իրականացնում փյունիկեցիները, հույները, հռոմեացիները, հետագայում՝ արաբները: Այն իր գագաթնակետին հասավ աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանում, երբ թափ առավ Պորտուգալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի էքսպանսիան այլ աշխարհամասերում: Հաուսհոֆերը Եվրասիայի հյուսիսում այդպիսի էքսպանսիա էր համարում Ռուսաստանի տարածքային ընդարձակումը Արևելյան Եվրոպայից դեպի Հեռավոր Արևելք ու Խաղաղ օվկիանոս:

XX դարի վերջերին «ծովային ուժի» ու «ցամաքային ուժի» հակադրությանն ինքնատիպ մեկնաբանություն տվեցին մի շարք ամերիկյան հետազոտողներ, այդ թվում՝ հայտնի քաղաքագետ Զիգմունդ Բժեզինսկին: Մեզ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Հինգ ծովերով եզրավորված ցամաքի» գաղափարը: Այս ցամաքը մերձավորարևելյան այն տարածաշրջանն է, որ շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից ծովերով և Պարսից ծոցով: Դա Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման հատվածն է: Ակնհայտ է, որ այդ տարածքի կենտրոնական մասում են գտնվում Հայկական լեռնաշխարկն ու Միջագետքը:

Рубрика: Քաղաքագիտություն

Արցախյան կոնֆլիկտ

1) Արցախյան հակամարտություն

Արցախյան հակամարտություն, ազգային-քաղաքական հակամարտություն Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև։ Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)՝ Հայաստանում և Ադրբեջանումազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի։ 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով: Խորհրդային ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական հակակոմունիստական ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը։

1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար։ Ռազմական առճակատման առումով դրան գերազանցեց միայն չեչենական հակամարտությունը։ Սանտե Կորնելը նշել է, որ «Կովկասյան բոլոր հակամարտություններից, ղարաբաղյան հակամարտությունն ունի ամենամեծ ռազմավարական և տարածաշրջանային նշանակությունը։ 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»։

1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև։ Ինչպես գրել է Գալինա Ստարավոյտովան, «միջազգային իրավունքի տեսանկյունից, այս հակամարտությունը հակասությունների օրինակ է երկու հիմնական սկզբունքների միջև. մի կողմից ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի համաձայն հնարավոր է միայն սահմանի խաղաղ փոփոխություններ»։

2) Լուծման տարբերակները

Շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ Իրանից և Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաևը հանդես են եկել միջնորդական նախաձեռնությամբ։ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։ 1992 թվականի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու ԻԻՀ-ի համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման, հանդիպմանը Արցախի ներկայացուցիչների բացակայության պատճառով և Շուշիի ազատագրման հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։

1992 թվականի ամառվանից մինչև 1994 թվականի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, բանակցային գործընթացի խոշոր նվաճումն էր։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվել է Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը։ 1995 թվականի հունվարի 6-ին Ռուսաստանը Շվեդիայի հետ միասին դառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իսկ փետրվարի 4-ին ԵԱՀԿ հովանու ներքո, համանախագահների առաջարկով, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև կնքվեց միջադեպեր լուծելու համաձայնագիր։ Մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂՀ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Հիմնախնդրի լուծման համար առաջարկվել է մի քանի տարբերակ։

Փուլային լուծում և փաթեթային լուծում

Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում Արցախի կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թվականի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կնքման շուրջ։

Ըստ փուլային տարբերակի՝ առաջին փուլում Ղարաբաղից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն` հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները։ Ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում կողմերին կբաժանեն՝ ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման և երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում անվտանգություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս, ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988 թվականի սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի, Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից։ Այն տարածքում, որ ընկնում է այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման տակ, կազմավորվում է «բուֆերային գոտի» և «բաժանարար գոտի»։ Բուֆերային գոտին տեղակայվում է 1988 թվականի ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով։ Ընդ որում, եթե երկու գոտիները պետք է ապառազմականացվեին, ապա բուֆերային գոտին չպետք է բնակեցվեր։ Վերականգնվում էին տրանսպորտի և կապի գծերը, ստեղծվում էր մշտական խառը հանձնաժողով և Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, ապահովվում էր փախստականների վերադարձ։ Այս տարբերակին հիմնականում համաձայն էր Հայաստանը, բայց ոչ՝ Ղարաբաղը և Ադրբեջանը։ Դա բացատրվում էր նրանով, որ Արցախի կարգավիճակը շարունակելու էր մնալ անորոշ:

1995 թվականի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նախատեսում Արցախին ամենաբարձր կարգավիճակի շնորհում՝ Ադրբեջանի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը։ Հայաստանը դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո տեղի են ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և փաստացի հետընթաց։ 1997 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ն ընդունվում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ։ Սեպտեմբերի 20-24-ը Մինսկի խմբի միջնորդները ներկայացնում են խաղաղ կարգավորման նոր ծրագիր, համաձայն որի` «Լեռնային Ղարաբաղը պետություն և տարածքային միավոր է Ադրբեջանի կազմում»։ Փաթեթային տարբերակով Լաչինը միջանցքի կարգավիճակ էր ստանում ժամանակավորապես, մինչև միջանցիկ ճանապարհի կառուցումը, իսկ հետագայում այդտեղ պետք է վերադարձվեր տեղացի բնակչությունը։ Արծարծվում էր նաև Շահումյանի շրջանի հարցը։ Մինչդեռ Հայաստանը հարցի կարգավորման հիմք չի ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը:

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂՀ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998 թվականի փետրվարի 4-ին ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում:

3) Հակամարտության ծագումը

Ղարաբաղյան հարցը ծագել է Ռուսական կայսրության փլուզման և Հարավային Կովկասում (Անդրկովկասում) ազգային պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Նրա հիմքում ընկած էր ֆիզիկակական բնաջնջման մշտական վտանգից ազատվելու նպատակով ինքնորոշվելու և միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտումը։

1917 թվականի աշնանը՝ Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց և քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո, Անդրկովկասը փաստորեն հայտնվեց ռուսական պետության այլ տարածքներից կտրված վիճակում: Այդ պայմաններում Անդրկովկասում ողջ իշխանությունը ստանձնեց Անդրկովկասյան կոմիսարիատը1, որը 1918 թ. փետրվարի 10-ին (23-ին) գումարեց Անդրկովկասյան Սեյմը՝ խորհրդարան, որը կոչված էր սահմանել երկրամասի կառավարման կարգը և ձևավորել իշխանության մարմինները:

1918 թ. ապրիլի 9-ին Սեյմը Թուրքիայի ճնշման ներքո հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման մասին և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետությունը: Սակայն միացյալ դաշնությունը երկար չգոյատևեց․ անկախության առաջին իսկ օրերից հիմնական կուսակցությունների միջև ծագեցին սուր հակասություններ, որոնք հիմնականում վերաբերում էին թուրքերի ներխուժմանը: Մահմեդական կուսակցությունների դիրքորոշումը թույլ չտվեց կազմակերպված հակահարված տալ թուրքական զորքերին, ինչը վերջնական արդյունքում կանխորոշեց դաշնության փլուզումը:

1918 թ. մայիսի 26-ին Սեյմը՝ «հաշվի առնելով, որ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը ստեղծած ժողովուրդների միջև պատերազմի և խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ», փաստեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումը և վայր դրեց իր լիազորությունները: Նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին հռչակվեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Սակայն նախքան Անդրկովկասյան Սեյմի փլուզումը ադրբեջանական կուսակցությունների ներկայացուցիչները գաղտնի պատվիրակություն ուղարկեցին Ստամբուլ՝ «երկրորդ թուրքական պետության» հռչակման հարցում աջակցություն ստանալու նպատակով երիտթուրքերի հետ բանակցելու համար: Երիտթուրքերի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին համագործակցության հետագա ծրագրերի մասին, մասնավորապես, թուրքական զինվորականների կողմից ապագա Ադրբեջանի զինված ուժերի ստեղծմանն օժանդակելու, նրանց ֆինանսավորելու և տեղացի թյուրքական բնակչության կողմից թուրքական զորքերին աջակցելու վերաբերյալ։

Արդեն 1918 թ. մայիսի վերջին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին մայրաքաղաք դարձած Գյանջա (Գանձակ) մտան թուրքական 5–րդ դիվիզիայի առաջապահ զորամասերը, իսկ մյուս օրը Թավրիզից այնտեղ տեղափոխվեց թուրքական գեներալ Նուրի Փաշան, ով անհապաղ ձեռնամուխ եղավ Կովկասյան իսլամական բանակի կազմավորմանը: Նրա կազմի մեջ մտան թուրքական բանակի Կովկասյան 5-րդ և Չանաքկալեի 15-րդ դիվիզիաները, ինչպես նաև այն ժամանակ արդեն Ադրբեջանական վերանվանված նախկին ցարական բանակի Մահմեդական կորպուսի զորամասերը: Նուրի Փաշայի հրամանատարությամբ Կովկասյան իսլամական բանակը ձեռնամուխ եղավ ադրբեջանական իշխանության հաստատմանն այն վայրերում, որոնց հավակնում էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Նախկինում երբեք պետականություն չունեցած Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց ոչ միայն կոմպակտ բնակվող մահմեդական բնակչություն ունեցող տարածքների, այլև բացառապես հայերով բնակեցված շրջանների նկատմամբ: Դրանց մեջ Արցախը (Ղարաբաղը) հատուկ նշանակություն ուներ, քանի որ տարածաշրջանում ռազմավարական դիրք էր զբաղեցնում և «կախված նրանից, թե ով էր այն վերահսկում, Լեռնային Ղարաբաղը կարող էր դառնալ կա՛մ միջանցք, կա՛մ պատնեշ՝ Արևելյան Անդրկովկասի մահմեդականների և Թուրքիայի միջև»:

Այնինչ մինչև 1918 թ. Հարավային Կովկասում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանմամբ քաղաքական և վարչական միավոր: Նորաստեղծ հանրապետությունն իր անվանումն իսկ փոխառել է Արաքս գետի աջ ափին գտնվող համանուն իրանական նահանգից:

Այն պայմաններում, երբ Հայաստանին պարտադրվեց Բաթումի պայմանագիրը, որը Օսմանյան կայսրությունից կախյալ վիճակի մեջ դրեց նրան, Լեռնային Ղարաբաղը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: 1918 թ. հուլիսի 22-ին գումարվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը Ղարաբաղը հռչակեց ինքնուրույն վարչական ու քաղաքական միավոր և կազմեց կառավարություն: 1918 թ. հուլիսի 24-ին ընդունվեց կառավարության Հռչակագիրը, որտեղ ներկայացվում էին նոր կազմավորված պետական իշխանության նպատակներն ու խնդիրները: Հռչակագրում ընդգծվում էր բարեկամական վերաբերմունքն այլ ժողովուրդների դեմոկրատական ուժերի նկատմամբ և հռչակվում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես Ղարաբաղի կառավարության գործունեության մեկնակետ։ Բնակչությանն արտաքին վտանգից պաշտպանելու համար ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր:

1918 թ. սեպտեմբերի 15-ին Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի գրավումից անմիջապես հետո, որին հետևեց հայկական բնակչության կոտորածը, ադրբեջանական կառավարությունը թուրքական զորքերի օգնությամբ փորձեց իրեն ենթարկել Ղարաբաղը և ընդգրկել այն Ադրբեջանի կազմում: Այդ նպատակով թուրք գնդապետ Ջամիլ Ջավիդ Բեյի գլխավորությամբ թուրքական զորամասերից ձևավորվեց Ադրբեջանական առաջին դիվիզիան (Կովկասյան մահմեդական), որը սեպտեմբերի վերջին գրավեց Շուշին: Սակայն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խորքերը` Վարանդա և Խաչեն, դեպի Ջրաբերդ և Մարտակերտ տեղափոխելու թուրքական զորքերի փորձերը կասեցվեցին տեղի հայկական ինքնապաշտպանական ջոկատների կողմից և ավարտվեցին լիակատար ձախողմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո Օսմանյան կայսրությունը շուտով հարկադրված էր Մուդրոսյան հաշտության պայմանների համաձայն դուրս բերել իր զորքերը Հարավային Կովկասից: Նրանց տեղը զբաղեցրեցին բրիտանական զորքերը:

Սկզբնական շրջանում բրիտանական հրամանատարությունը՝ ի դեմս բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի, հրաժարվում էր ճանաչել ադրբեջանական կառավարությունը, որը, հրամանատարի կարծիքով, ստեղծվել էր օսմանյան խարդավանքների արդյունքում և չէր կարող հավակնել ներկայացնելու ժողովրդի կամքը: Այնուամենայնիվ, ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, բրիտանական հրամանատարությունը 1919 թ. հունվարի 15-ին Զանգեզուրի և Ղարաբաղի բնակիչներին հայտնեց նախկին ռուսական Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր, Շուշի, Ջևանշիր, Ջեբրաիլ գավառներում ադրբեջանական կառավարության կողմից բժիշկ Սուլթանովին ժամանակավոր գեներալ-նահանգապետ նշանակելու մասին՝ նշելով, որ նա վայելում է բրիտանական հրամանատարության աջակցությունը: Միաժամանակ բրիտանական ռազմական առաքելությունը պահանջեց ամբողջապես զինաթափել Ղարաբաղի հայ բնակչությունը:

Սակայն, քանզի Լեռնային Ղարաբաղի հայերը հրաժարվում էին ճանաչել Սուլթանովին, նրա իշխանությունը փաստացի տարածվում էր միայն մահմեդական բնակչության վրա, մինչդեռ հայերը շարունակում էին կառավարվել իրենց Ազգային խորհրդի կողմից:

1919 թ. փետրվարի 19-ին Ղարաբաղի հայերի IV համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էին Վարանդայի, Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի և Շուշիի ներկայացուցիչները, հեռագրեր հղեց Ադրբեջանի կառավարությանը, դաշնակիցների ներկայացուցիչ գեներալ Թոմսոնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական ներկայացուցիչներին: Հեռագրում ասվում էր, որ համագումարն իր վճռական բողոքն է հայտնում Սուլթանովի նշանակման և հայկական Ղարաբաղն իրեն ենթարկելու Ադրբեջանի կառավարության մտադրության դեմ. «Հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման տեսակետի վրա՝ Ղարաբաղի հայ բնակչությունը հարգանքով է վերաբերվում հարևան ժողովրդի ինքնորոշման իրավունքին, միաժամանակ վճռական բողոքն է հայտնում հայկական Ղարաբաղի հարցում այդ սկզբունքը ոտնահարելու ադրբեջանական կառավարության փորձերի դեմ. հայկական Ղարաբաղը երբեք չի ճանաչել և չի ճանաչելու Ադրբեջանի իշխանությունն իր նկատմամբ»:

Միաժամանակ, հայկական Ղարաբաղի համար համագումարը մշակեց Ժամանակավոր կանոնադրության նախագիծ, «որը մինչ Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշումը նրա համար սահմանում էր մարզային խորհուրդ՝ Շուշիում նստավայրով, որը կազմված էր 7 հայերից և 3 մահմեդականներից՝ բնակչության թվի համամասնությամբ»: Հատուկ համաձայնությամբ խորհրդի կազմում կարող էր ընդգրկվել մեկական ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից: Ժամանակավոր կանոնադրության նախագիծը նախատեսում էր Շուշիում գտնվող Բրիտանական առաքելության ղեկավարի իրավունքը իրականացնելու վերահսկողություն խորհրդի աշխատանքի նկատմամբ:

Այս նախագիծը ներկայացնում էր զիջումների առավելագույն չափը, որոնք համագումարը կարող էր անել բրիտանական հրամանատարությանը։ Վերջինս, այնուամենայնիվ, մերժեց ղարաբաղյան կողմի առաջարկը և շարունակում էր պնդել ադրբեջանական գեներալ-նահանգապետության սկզբունքի վրա, թեպետ Խաղաղության կոնֆերանսի ապագա որոշման մասին վերապահումով:

Հարցի լուծումն արագացնելու նպատակով Ադրբեջանը կրկին դիմում է ուժի: Բրիտանական հրամանատարության թողտվությամբ ադրբեջանական զորքերը մտնում են զինաթափված Ղարաբաղ և 1919 թ. հունիսի սկզբներին կոտորած իրականացնում երկրամասի մայրաքաղաք Շուշիում և հարակից գյուղերում:

Նման պայմաններում հետագա արյունահեղության վտանգի և անգլիացիների ճնշման ներքո 1919 թ. օգոստոսի 22-ին գումարված Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը հարկադրված էր համաձայնվել ժամանակավոր՝ մինչև խաղաղության կոնֆերանսի որոշումը, համարել իրեն Ադրբեջանի կազմում: Դրա դիմաց երաշխավորվում էին՝ ինքնակառավարում, զինաթափման դադարեցում, խաղաղ ժամանակաշրջանում զորքի ներկայություն և Հայկական խորհրդի կողմից զորքերի տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն:

Այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, իր առջև դրված խնդիրն իրականացրած համարելով, բրիտանական կայազորն օգոստոսի 22-ին լքում է Ղարաբաղը: Սակայն Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում իր պարտավորությունները՝ ռազմական և պատժիչ գործողությունները շարունակվեցին ավելի մեծ չափերով: 1920 թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի կառավարությունը վերջնագրի ձևով Ղարաբաղի Ազգային խորհրդին առաջարկում է վերանայել Ժամանակավոր համաձայնությունը, չկապել նրա գործողության ժամկետը խաղաղության կոնֆերանսի հետ և քննարկման դնել «Ղարաբաղի վերջնական միացման հարցն Ադրբեջանին՝ որպես վերջինիս անքակտելի տնտեսական մաս»:

Ադրբեջանի կառավարության և բանակի այս գործողությունները հարուցում են 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը գումարված Ղարաբաղի հայերի VIII Համագումարի դժգոհությունը, որը զգուշացնում է, որ «նմանատիպ գործողությունների կրկնության դեպքում Ղարաբաղի հայերը ստիպված կլինեն դիմել համապատասխան միջոցների իրենց կյանքն և պատիվը պաշտպանելու համար»:

Այնուամենայնիվ, համագումարի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակեցին ռազմական պատրաստությունները: 1920 թ. գարնանը Ղարաբաղ և Զանգեզուր են հասնում լրացուցիչ ադրբեջանական զորքեր՝ 5000 մարդ թվաքանակով, 6 դաշտային և 8 լեռնային թնդանոթներով:

Ակնկալվող ադրբեջանական ներխուժման պայմաններում Ղարաբաղում զինված ապստամբություն է բռնկվում: Այն ճնշելու և Ղարաբաղը գրավելու նպատակով ներգրավվում են Ադրբեջանի տրամադրության տակ գտվող զորքերի կեսը և տեղացի քրդերից կազմված ոչ կանոնավոր ջոկատները։ 1920 թ. մարտին Շուշին երրորդ անգամ ենթարկվեց ջարդերի՝ այս անգամ ավելի անխնա կերպով: Ադրբեջանական զորքերն ու զինված կազմավորումները թալանեցին ու հրկիզեցին քաղաքի հայկական հատվածը՝ կազմակերպելով զանգվածային կոտորած և վտարելով հայ բնակչությանը: Ադրբեջանական ուժերը հրետանու կիրառմամբ գրավեցին ու ավերեցին Ասկերան ավանը, բազմաթիվ գյուղեր՝ հատկապես Ղարաբաղի հյուսիսում: Հայկական կառավարության պնդմամբ դաշնակիցները որոշում են հատուկ հանձնաժողով ուղարկել Ղարաբաղ, տեղում իրադարձություններին ծանոթանալու և արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչի մասին նրանք 1920 թ. ապրիլի 5-ին համատեղ նոտայով տեղեկացնում են Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին: Սակայն ադրբեջանական կառավարությունը հրաժարվում է ընդունել հանձնաժողովին:

Ապրիլի սկզբներին Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է պաշտպանությունից անցնել հարձակման և ոչ միայն վռնդել ադրբեջանական զորքերը, այլև ճեղքելով երեքամյա շրջափակումը՝ վերամիավորվել Զանգեզուրի հետ:

1920 թ. ապրիլի 23-29 կայացած Ղարաբաղի հայերի IX Համագումարը որոշում է կայացնում ժամանակավոր համաձայնությունը համարել խախտված՝ «հաշվի առնելով ադրբեջանական զորքերի կազմակերպված հարձակումը Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության վրա» և հայտարարում «Լեռնային Ղարաբաղի միավորման մասին Հայաստանի հետ՝ որպես նրա անքակտելի մաս»:

Անհերքելի փաստերը միանշանակ ապացուցում են, որ 1918-1920 թթ. Ղարաբաղի բնակչությունը չէր ճանաչում ադրբեջանական պետության իշխանությունը: Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման ձգտումը և հայկական պետության սահմաններում վերամիավորվելու նրանց կամքը դրսևորվեցին անձնազոհ ազգային-ազատագրական պայքարում և իրավաբանորեն հաստատված են նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում:

Ադրբեջանի նկրտումները Ղարաբաղի նկատմամբ չեն ճանաչվել նաև միջազգային մակարդակով: Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն 1920 թ. դեկտեմբերի 1-ին իր երրորդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա մերժեց Ազգերի լիգա ընդունվելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ Ադրբեջանը չունի հստակ սահմանված պետական սահմաններ:

Ապրիլին Հարավային Կովկաս է մտնում Կարմիր բանակը, և սկսվում է ղարաբաղյան հարցի նոր փուլ: 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում սովետական իշխանության հաստատումից հետո Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը՝ հայտարարելով այն վիճելի տարածք:

Հայաստանում սովետական իշխանության հռչակումից հետո Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի 30-ին հանդես եկավ «Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն» կոչով, որում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու մասին:

1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն Նարիմանովի մասնակցությամբ միաձայն որոշեց. «Հայկական կառավարության հռչակագրում նշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Համաձայն այս որոշման՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որում վերջնականապես ձևակերպվում էր այդ տարածքների իրավաբանական պատկանելությունը Խորհրդային Հայաստանին: Լեռնային Ղարաբաղն իր հետ վերամիավորելու մասին Հայաստանի կառավարության դեկրետի տեքստը հրապարակվեց նաև Բաքվում («Бакинский рабочий», 1921 թ. հունիսի 22) և չհարուցեց որևէ բողոք:

Ադրբեջանի 1920 թ. նոյեմբերի 30-ի հռչակագիրը սկզբունքորեն կարևոր կետ է ղարաբաղյան հարցի զարգացման մեջ: Երկու սովետական հանրապետությունների միջև լիարժեք միջազգային համաձայնություն է կայացել՝ նրանց պատկան պետական մարմինների կողմից կամավոր պատրաստված հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսակետից տեղի է ունեցել կամավոր ցեսիա՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջան) կողմից վիճելի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մյուս պետության (տվյալ դեպքում՝ Հայաստան): Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն այսուհետ իրավաբանորեն մտնում են հայկական պետության տարածքի մեջ, իսկ բուն տարածքային վեճը սպառված է:

Լեռնային Ղարաբաղի և այլ հայկական տարածքների նկատմամբ հավակնություններից Ադրբեջանի իրավաբանական հրաժարումը պաշտոնապես հաստատվել է ՌՍՖՍՀ կառավարության կողմից. «Հունիսին (1921 թ.) համաձայնագիր է կնքվում (Հայաստանի կողմից) Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ներառվում է Սովետական Հայաստանի կազմի մեջ», — նշված էր իշխանության բարձրագույն մարմնին՝ Սովետների XI Համագումարին ուղղված ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի 1920-1921 թթ. տարեկան հաշվետվության մեջ:

Ղարաբաղի ընդգրկմամբ՝ Հայաստանի տարածքային կազմը հաստատված էր նաև Ազգերի լիգայի մի շարք պաշտոնական և ծառայողական փաստաթղթերում:

Սակայն ադրբեջանական ղեկավարությունը Ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի աջակցությամբ կրկին բարձրացնում է Ղարաբաղի պատկանելության հարցը՝ Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանների որոշման շուրջ քննարկումների շրջանակներում:

1921 թ. հուլիսի 4-ին տեղի է ունենում ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը, որը կրկին որոշում է կայացնում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ներառելու մասին: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը որոշում է կայացնում. «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Սակայն Նարիման Նարիմանովի պնդմամբ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն համաձայնում է Ղարաբաղի հարցը վերջնական որոշման համար տեղափոխել ՌԿ(բ)Կ ԿԿ:

Այնուհանդերձ, Ղարաբաղի հարցը չփոխանցվեց ՌԿ(բ)Կ ԿԿ դիտարկմանը: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի ևս մեկ նիստ, որին որպես ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ մասնակցում էր Իոսիֆ Ստալինը: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն չեղյալ է համարում նախորդ որոշումները և կայացնում հետևյալ որոշումը. «Ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին ու ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ»:

Рубрика: Քաղաքագիտություն

Տարածքային կոնֆլիկտներ

1) Վրաց-աբխազական կոնֆլիկտ

Խորհրդային տարիներին Աբխազիան ինքնավար հանրապետություն էր Վրաստանի կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան ձգտում էր դառնալ անկախ երկիր, Թբիլիսին պնդում էր, որ Աբխազիան պետք է մնա ինքնավար հանրապետություն անկախ Վրաստանում:

Պատերազմը սկսվում է 1992-ի օգոստոսի 14-ին, հակամարտության ռազմական փուլի ավարտի օրն է 1993-ի սեպտեմբերի 27-ը:

Պատերազմն ավարտվեց վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ տարբեր աղբյուրների, մահացել է ավելի քան 13 հազար մարդ, մոտ 300 հազար մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված: Նրանց մեծ մասը ազգությամբ վրացի է և դեռևս չի կարող վերադառնալ:

1994 թ.-ին կողմերը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Մոսկվայում ստորագրեցին «Հրադադար և ուժերի տարանջատում» համաձայնագիրը: Մինչ օրս այս համաձայնագրի լայնամասշտաբ խախտումներ են արձանագրվել երեք անգամ՝ 1998, 2001 և 2008 թվականներին:

Մինչև 2008 թվականը վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված էին ԱՊՀ-ի Հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ամբողջությամբ կազմավորված էին ռուսական զորքերից: Նաև հակամարտության գոտում և Աբխազիայի տարածքում գործում էր Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Աբխազիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն։ Այս կարգավիճակը, բացի Ռուսաստանից, ճանաչել են Երրորդ աշխարհի մի շարք երկրներ: Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածաշրջանը, որը գրավված է Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության մեծ մասը Աբխազիան համարում է Վրաստանից անջատված շրջան:

2) Օսեթական կոնֆլիկտ

Հարավային Օսիան Խորհրդային Միության տարիներին ինքնավար շրջան էր Վրաստանի կազմում:

Վրաց-հարավօսական հակամարտության ժամանակակից պատմությունը սկսվում է 1980-ականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Հարավային Օսիան ցանկանում էր անկախություն, Վրաստանն ի պատասխան ընդհանրապես վերացրեց դրա ինքնավար տարածքի կարգավիճակը և ներառեց Շիդա Քարթլիի տարածաշրջանում:

Առաջին զինված դիմակայությունը և առաջին զոհերը գրանցվել են 1989-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ակտիվ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1991-1992 թվականներին և ավարտվել 1992-ին ՝ Դագոմիսի համաձայնագրերի ստորագրմամբ, որը կողմերին պարտավորեցրել է դադարեցնել կրակը և դուրս բերել զինված կազմավորումները շփման գոտուց: Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստանձնեց այդ ժամանակ Հարավային Օսիայի տարածքից իր զորամասերը դուրս բերելու պարտավորություն:

Հակամարտության զինված փուլում, ըստ տարբեր աղբյուրների, բոլոր կողմերից մահացել է մինչև 10 հազար մարդ, մոտ 100 հազար մարդ դարձել են փախստականներ և տեղահանվածներ:

Խաղաղության պայմանագրին համապատասխանության մոնիտորինգը հանձնարարվել է «Համատեղ վերահսկիչ հանձնաժողովին» և եռակողմ «Միասնական խաղաղապահ ուժին»՝ վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներին ՝ ռուս զինվորականների հրամանատարությամբ:

Մինչև 2008 թվականի օգոստոսը հակամարտությունը համարվում էր «սառեցված»:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Հարավային Օսիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն, որը, սակայն, ճանաչում են միայն Ռուսաստանը և մի շարք այլ երրորդ աշխարհի երկրներ: Միջազգային հանրության մեծ մասը դա համարում է Վրաստանից անջատված շրջան:

Դագոմիսի համաձայնագրերը փաստորեն կորցրել են իրենց ուժը 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը:

3) Կոսովոյի կոնֆլիկտ.

Կոսովոյի Հանրապետությունը բալկանյան փոքր պետություն է 10.9 հազար քառ. կմ տարածքով և մոտ 1.7 մլն բնակչությամբ, այս ցուցանիշներով գրեթե հավասար է Հյուսիսային Իռլանդիային: Այն անկախացել է Սերբիայից 2008 թվականին[9]: 2013 թ. սեպտեմբերի տվյալներով ՄԱԿ-ի անդամ պետությունների կեսից ավելին՝ 106 պետություն ճանաչում են Կոսովոյի անկախությունը, այսինքն ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի արդեն իսկ անկախություն ունեցող, սուվերեն պետություն է:

Ժամանակակից կոնֆլիկտի առաջացման հիմքերը կրկին բխում են 20-րդ դարասկզբից, երբ Օսմանյան կայսրությունը դուրս էր մղվում Բալկաններից: 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմների արդյունքում Կոսովոյի մեծ մասը մտավ Սերբիայի կազմի մեջ, իսկ մի փոքր մասը՝ Մոնտենեգրոյի (Չերնոգոիայի) կազմում: Հենց այդ շրջանում էլ առաջացավ Ալբանիա պետությունը: Մեծ թվով էթնիկ ալբանցիներ մնացին Կոսովոյի կազմում, որը բնական հակասություն էր ծնում ալբանական և սլավոնական տարրերի միջև, հակասությունը ոչ միայն էթնիկականի, այլև կրոնական տարբերության մեջ էր: Ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի դեպքերի այստեղ էթնիկական տարրն ավելի շեշտված էր:

Առաջին աշխարհամարտից հետո Կոսովոն Սերբիայի կազմի մեջ էր,այդպես շարունակվեց մինչև Հարավսլավիայի կազմաքանդումը: Հակասությունն երկու էթնիկական տարրերի միջև էլ ավելի սրվեց, երբ Հարավլսավիայում իշխանության անցավ Սլոբոդան Միլոշևիչը 1988 թ.: 1989 թ. նոր սահմանադրությունը արմատապես կրճատում էր երկրի քիչ թե շատ ինքնավարություն ունեցող շրջանների իրավունքները, Կոսովոյի ալբանացիները բոյկոտեցին այդ հանրաքվեն: Կոսովոյի տեղական լիազորությունները կրճատվեցին, արդյունքում սկսվեցին զանգվածային ցույցեր և անհանգստություններ, 1990 թ. Կոսովոյում արտակարգ իրավիճակ հայտարարվեց: Սակայն ալբանացիների շրջանում անջատողական ձգտումները էլ ավելի էին մեծանում, իսկ 1991 թ. սեպտեմբերի 22-ին հռչակվեց Կոսովոյի Հանրապետության ստեղծումը, ապա անցկացվեց չթույլատրված հանրաքվե ու նախագահական ընտրություններ ալբանական համայնքների շրջանում: Մեկ ամիս անց երկրի անկախությունը ճանաչեց Ալբանիան (հոկտեմբերի 22): Սա ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի նշանակում էր կոնֆլիկտի մեջ հարակից ուժերի հստակ ներգրավում: Կոսովոյում ևս սկսվեց անջատողական ուժերի ձևավորում, որը 1996 թվականին միավորվեեց Կոսովայի ազատագրման բանակի մեջ[10]: Շրջանում սկսվեց իրական պարտիզանական-ահաբեկչական պատերազմ: Արդյունքում 1998 թվականից նրանց դեմ դուրս եկավ արդեն հարավսլավական բանակը: Պատերազմը ուղեկցվում էր զանգվածային ճնշումներով, խաղա բնակիչների սպանություններով, էթնիկական զտումներով: Արդյունքում 1999 թ. ռազմական գործողություններին միջամտեց ՆԱՏՕ-ն՝ ընդդեմ Հարավսլավիայի: ՆԱՏՕ-ն լիազորված էր ՄԱԿ-ի կողմից, իսկ զանգվածային ավիահարվածների արդյունքում սերբական կառավարությունը հարկադրված էր թույլ տալ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը այդ շրջան, որի ղեկավարությունը հանձնվեց ՄԱԿ-ին, համաձայն 1999 թ. հունիսի 10-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևի[11]: ՄԱԿ-ի ժամանակավոր ադմինստրացիայի հաստատումից հետո մեծ թվով փախստականներ (հիմնականում սերբեր ու գնչուներ) մնացին Սերբիայում, նրանց քանակությունը ըստ սերական տվյալների մոտ 277 հազար էր: Ներկայում Կոսովոյի բնակչության 92 տոկոսը ալբանացիներ են, մինչդեռ 1991 թ. միայն 82 տոկոսն էին, սերբերը կազմում են 5 տոկոսը, իսկ գնչուները՝ 3 տոկոսը:

2004 թ. հոկտեմբերի 23-ին Կոսովոյին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ (երկիրը խորհրդարանական հանրապետություն է), պառլամենտում տեղերը բաշխվեցին ըստ էթնիկական պատկանելություն 120 մանդատներից 100-ը պատկանում է ալբանացիներին, մնացածը՝ ազգային փոքրամասնություններին, որից 10-ը՝ սերբերին: Հակամարտության մեջ մինչ օրս գրանցված ամենից կարևոր արդյունք եղավ այն, որ 2008 թ. փետրվարի 18-ին Կոսովոյի պառլամենտը միակողմանի հայտարարեց երկրի անկախության մասին[12]: Իսկ արդեն 2010 թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Կոսովոյի անկախության հռչակումը Սերբիայից որպես օրինական[13]: Դրանով ըստ էության հակամարտությունը վերջնականապես կարելի է լուծված համարել: Կոսովոյի հակամարտության մեջ տարբերակիչ գիծն այն էր, որ այստեղ տեղի ունեցավ միջազգային միջամտություն ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կողմից: Իսկ մյուս առանձնահատկությունը աշխարհաքաղաքական իրողություններն են: Մասնավորապես հակամարտության հիմքերում առկա երկբևեռ աշխարհակարգի խնդիրները, հազիվ թե ՆԱՏՕ-ի կողմից ինտերվենցիա լինել Հարավլսավիա, եթե ԽՍՀՄ-ը գոյություն ունենար, կամ Ռուսաստանը այնքան թույլ չլիներ, որքան 90-ականների վերջերին էր: Ի վերջո Կոսովոյի անկախացումը նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտություններ էր, դրանով է պայմանավորված, որ մինչև օրս ՌԴ-ն չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: Կոսովոյի հակամարտությունը ևս մեծ թվով զոհերի ու կորուստների հանգեցրեց։

Рубрика: Քաղաքագիտություն

Ռուս-ճապոնական կոնֆլիկտը Կուրիլյան կղզիների համար

Կուրիլյան հիմնախնդիր, տարածքային վեճ Ռուսաստանի և Ճապոնիայի մեջ, որը կարգավորված չէ դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Պատերազմից հետո բոլոր Կուրիլյան կղզիները անցել են ԽՍՀՄ-ի վարչական վերահսկման տակ, սակայն մի շարք հարավային կղզիներ ինչպիսին են Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայի կղզեխումբը վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Այսօր դե ֆակտո այդ կղզիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկրորդ համաշխարհայինից ի վեր դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանում վիճարկելի տարածքները մտնում են Սախալինի մարզի, Կուրիլյան և Հարավ-Կուրիլյան քաղաքային օկրուգների, իսկ Ճապոնիայում Էտորոֆու, Սիկոտան, Կունասիրի և Հաբոմայի գավառների մեջ։

Կուրիլյան կղզիները 17-րդ դարում հայտնաբերելու հետ կապված երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց պնդումները, սակայն ռուսական դիրքերն այս հարցում ավելի հիմնավոր են, քանի որ ճապոնիայի կայսեր 1633, 1636 և 1639 թթ հրամանգրերի համաձայն երկիրը ավելի քան երկու դար «փակվեց» բոլոր օտարերկրացիների (բացի չինացիներից), հատկապես՝ եվրոպացիների համար, ընդհուպ մինչև 1854 թվականը։ Բացի սահմանափակ մուտքի թույտվությունից, ինքնամեկուսացման քաղաքականությունը ճապոնացիներին արգելում էր կառուցել մեծ նավեր և դուրս գալ սահմանված ծովափնյա շրջանից։ Ճապոնացի նավաստիների առաջին գիտարշավը դեպի Կուրիլյան կղզիներ հատուկ թույլտվությամբ կազմակերպվել է միայն 1785 թ-ին Տ. Մոգամիի հրամանատարությամբ, որտեղ, համաձայն գիտարշավի զեկույցի, նրանց դիմավորել են ռուսներ և տեղական այնա ժողովուրդը։ Բացի այդ, Եկատերինա 2-րդի 1779 թ. հուլիսի 8-ի հրամանագրում նշված է, որ Կամչատկայից հարավ ընկած և մինչև Ճապոնիա տարածվող կղզիները գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ։

Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինի օրոք՝ 1855 թ, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքվեց խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պայմանագիր, որի համաձայն Իտուրուպ կղզուց հյուսիս ընկած Կուրիլյան կղզիները հայտարարվում էին ռուսական տիրույթներ, իսկ արդեն 1875 թ պայմանագրով Ռուսաստանը Ճապոնիային զիջեց 18 կղզի։ Սանկտ Պետերբուրգում ստորագրված այս պայմանագրում (որ կոչվում էր «Տրակտատ Սախալին կղզու մի մասը Կուրիլյան կղզիների խմբի հետ փոխանակելու մասին») նշվող կղզիների կազմում Հաբոմաի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիները չէին նշվում։ Խախտելով վերոնշյալ պայմանագրերը՝ Ճապոնիան սկսեց ռուս-ճապոնական պատերազմը (1904-1905), որտեղ Ռուսաստանը պարտություն կրելով՝ կորցրեց վերոնշյալ 4 կղզիները և Սախալին կղզու հարավային մասը (մինչև 50-րդ զուգահեռական)։
Առաջին աշխարհամարտում պարտված Ռուսաստանը 1918 թ-ից սկսեց ենթարկվել ինտերվենցիաների Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չինաստանի և Ճապոնիայի կողմից։ Վերջինս որոշակի հաջողություններ ունեցավ հեռավորարաևելյան շրջաններում, սակայն շուտով ստիպված էր վերջ դնել իր ինտերվենցիաներին և ՌԽՖՍՀ կողմից ճնշումներին տեղի տալով՝ 1925 թ-ին հեռացան Հյուսիսային Սախալինից։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից 1945 թ-ին Մանջուրիայում գտնվող ճապոնական Կվանտունյան բանակը, Հաբոմայի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիներում տեղակայված զորամիավորումները ջախջախելուց հետո, Կուրիլները և Հարավային Սախալինը անցացան Խորհրդային Միությանը։


Նույն թվականին ընդունվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը կոլեկտիվ միջոցներ էր նախատեսում բոլոր ագրեսոր երկրների դեմ (հոդված 107) և թույլատրում էր դաշնակիցների դեմ պատերազմած երկրներից տարածքներ վերցնել։ Բացի այդ, գործող պայմանագրերի և Կանոնադրության հակասության դեպքում ՄԱԿ-ի Կանոնադրություն ունի գերակա ուժ (հոդված 103)։ Առավել կարևոր է այն հանգամանքը որ Ճապոնիան, դառնալով ՄԱԿ-ի անդամ, բնականաբար ճանաչել է նրա կանոնադրությունը, ինչը շատ ռուս հետազոտողների կարծիքով վերացնում է «Հյուսիսային տարածքների» ճապոնական պահանջների իրավական հիմքերը։ 1951 թվականի Սեպտեմբերի 8-ին Սան-Ֆրանցիսկոյում ստորագրվեց խաղաղության պայմանագիր հակահիտլերյան կոալիցիայի և Ճապոնիայի միջև, որով կապիտուլացված Ճապոնիան հրաժարվում էր Կուրիլյան կրզիների և Հարավային Սախալինի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից։ Սակայն պայմանագրի տեքստում չէր նշվում, թե ում էր անցնելու այդ տարածքները, ինչի հետ համաձայն չէր Խորհրդային Միությունը և հենց այդ պատճառով չստորագրեց այն։ ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև հարաբերությունները վերականգնվեցին 1956 թվականի հոկտեմբերին, և Մոսկվայում ընդունվեց համատեղ հռչակագիր, որում նշվում էր. «Գնալով ընդառաջ Ճապոնիայի ցանկությանը և հաշվի առնելով ճապոնական պետության շահերը՝ ԽՍՀՄ-ը համաձայն է Ճապոնիային վերադարձնել Հաբոմայի և Շիկոտան կղզիները, սակայն փոխանցումը տեղի կունենա միայն ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։ Այս կարգավորումը չէր կարող անտարբեր թողնել ԱՄՆ-ին, ով, ելնելով «սառը պատերազմի» տրամաբանությունից, չէր կարող թույլ տալ նման բան։ Եվ գործի դնելով իր դիվանագիտական ողջ զինանոցը՝ Վաշինգտոնը ոչ միայն սպառնաց նման պայմաններով համաձայնություն ստորագրելու դեպքում Ճապոնիային հետ չվերադարձնել իր կողմից զբաղեցված Օկինավա կղզին, այլ նաև ստիպեց 1960 թ. կնքել ամերիկա-ճապոնական նոր «անվտանգության պայմանագիր», որն ակնհայտորեն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ։ Նման զարգացումներից հետո վերջինս հրաժարվեց խոստացված կղզիները վերադարձնել։ Վերակառուցման ժամանակաշրջանում ռուս-ճապոնական հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսվեց, և 1956 թ. հռչակագիրը կրկին բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ ԽՍՀՄ փլուզումից հետո օգտվելով նորանկախ Ռուսաստանի Դաշնությունում տիրող անկայուն իրավիճակից՝ Ճապոնիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ այն կառուցելով «ամեն ինչ և միանգամից» բանաձևի վրա։ Վերջինս իր «արդյունքը» տվեց և 1993 թ-ի հոկտեմբերին Բ. Ելցինի Ճապոնիա այցելության ժամանակ ստորագրվեց Տոկիոյի դեկլարացիան, որով հաստատվում էր ռուս-ճապոնական երկխոսության անհրաժեշտությունը կապված արդեն չորս կղզիների հետ։ Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Ելցինի խոստումը, թե մինչև 2000 թ. հիմնախնդիրը կստանա իր լուծումը, ինչի հետ ճապոնացիները ահռելի հույսեր էին կապում, անգամ հռչակել էին «2000 թ-ը` հյուսիսային տարածքները վերադարձնելու տարի»։
Ճապոնացիների հույսերը սակայն չարդարացան, քանի որ Վլադիմիր Պուտինը, գալով իշխանության, այս հարցում որդեգրեց ավելի կոշտ դիրքորոշում և իր մոտեցումը կառուցեց հետևյալ փաստարկների վրա՝ 1. Ռուսաստանը «ոչինչ պարտավոր չէ» զիջել Ճապոնիային, 2.Յալթայի պայմանավորվածությունները անբեկանելի են և ենթակա չեն քննարկման։


Վերջին տարիներին հիմնախնդրի հետ կապված լարվածությունն աճում է։ Այն դրսևորվում է տարբեր քաղաքական նոտաների, ենթատեքստերի, վետոների, բոյկոտների, հանդիպումները հետաձգելու, ցուցադրական այցելությունների և անգամ տարբեր օրենքների տեսքով։ Վերջինիս վառ դրսևորումերից էին 2009 թ հուլիսի 11-ին ճապոնական խորհրդրանի կողմից վիճելի կղզիների հետ կապված օրինագծի ընդունումը, համաձայն որի «Հյուսիսային տարածքները հանդիսանում են մեր երկրի վաղեմի տարածքներ» և նոյեմբերի 20-ին կառավարության ընդունած փաստաթուղթը, որով Հարավային Կուրիլների կարգավիճակը սահմանվում էր որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից անօրինականորեն օկուպացված» (2012 թ. մարտի 4-ին Ճապոնիայի կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց այս տերմինը փոխել ավելի մեղմ տարբերակով՝ «ՌԴ կողմից առանց իրավական հիմքերի զբաղեցված»)։

Рубрика: Քաղաքագիտություն

ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԵՐ

ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄ

Մեծ ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել Միացյալ Նահանգներից։ Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարբեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին։ Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում։ 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար:

Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո։ 1929-ից 1932 թվականներին համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընկավ 15%-ով։ Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%։ Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմիսկիզբը։

Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցրեց և հարուստ և աղքատ երկրներին։ Անձնական եկամուտը, հավաքված հարկերը, շահույթը և գները անկում ապրեցին, իսկ միջազհգային առևտուրը նվազեց ավելի քան 50%-ով։ ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25%-ի, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը 33% էր։ Ամբողջ աշխարհի քաղաքներին մեծ հարված հասցվեց, հատկապես նրանց, որտեղ ծանր արդյունաբերություն մեծ տեղ էր գրավում։ Համաշխարհային պահանջարկը մեծ անկում ապրեց։ Գյուղատնտեսությունը նույնպես անմասն չմնաց, քանի որ հացահատիկի գները ընկան 60%-ով:

ՀԱՄԱՎԱՐԱԿ

Համավարակը բնորոշվում է վարակիչ հիվանդությունների խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հայտնի են ժանտախտի, խոլերայի, բծավոր և ետադարձ տիֆերի բազմաթիվ համավարակներ։ Ընդունված է համավարակ համարել նաև ոչ բարձր ինտենսիվության այն համաճարակները, որոնք տվյալ ժամանակահատվածում հանդիպում են բազմաթիվ երկրներում կամ ամբողջ մայրցամաքներում (օրինակ՝ խոլերայի յոթերորդ համավարակ)։ Համավարակային տարածման հակում ունեցող ամենաբնորոշ հիվանդություններից է գրիպը, որը 20-րդ դարի միջին տասնամյակների ընթացքում տվել է մի քանի խոշոր համավարակներ։

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակըսկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանիկենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ:

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որն իր գենետիկական հաջորդականությամբ ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշի (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ) վիրուսին։ Հունվարի 22-ից Ուհանում կարանտինէ հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտիաշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների ելումուտը։ Կորոնավիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[10]։ Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը։ Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում։ Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն։ Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի համավարակ։

ՊԱՏԵՐԱԶՄ

Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։ Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականությանմի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կախված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտության թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։

Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռազամական էքսպեդիցաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում՝ հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատերազմ»: Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություն։

Անգլո-իսպանական պատերազմ, 1585-1604 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից Իսպանական կայսրության, մյուս կողմից՝ Անգլիայի թագավորությանմիջև՝ վերջիններիս դաշնակցային զորքերի գործուն դերակատարությամբ։ Այս պատերազմի կարևորագույն առանձնահատկությունն էր կողմերի ձեռնպահ մնալը միմյանց պաշտոնապես պատերազմհայտարարելուց[2], որի արդյունքում էլ հակամարտությունն ընթանում էր բազմաթիվ ինքնաբուխ ռազմական դրվագներով։ Փաստացիորեն, պատերազմը սանձազերծվել է 1585 թվականին՝ Ռոբերտ Դադլիիգլխավորած Անգլիայի ռազմական արշավախմբի կողմից Իսպանական Նիդերլանդներում բռնկված հակահաբսբուրգյան հեղափոխությանը միջամտելուց և ապստամբական ուժերին աջակցելուց հետո։

Պատերազմի սկզբնամասում անգլիացիները նշանակալի հաղթանակ են տոնում իսպանական ուժերի նկատմամբ՝ կործանելով, այսպես կոչված, «Անպարտելի արմադա»-ն։ Ի պատասխան իսպանացիների արշավանքի՝ Անգլիայի թագուհին Իսպանական թերակղզի է ուղարկում Անգլիական արմադան («Հակաարմադա»), որը նույնպես իր նպատակին չի ծառայում։ Իսպանական նավատորմը Բրիտանական կղզիների ուղղությամբ նավարկում է 1596 և 1597 թվականներին ևս, սակայն գլխավորապես ջախջախվում է՝ եղանակի ոչ բարենպաստ լինելով պայմանավորված։

Երկարատև և հյուծիչ կռիվներից հետո պատերազմն իր տրամաբանական ավարտը գտնում է 17-րդ դարի վերջին՝ Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Իռլանդիայում իրականացված ակտիվ ռազմական գործողություններից հետո։ 1604 թվականին Իսպանիայի և Անգլիայի նորընծա թագավորներՖիլիպ III-ի և Հակոբ I-ի միջև Լոնդոնումկնքվում է հաշտության համաձայնագիր, որով կողմերը պարտավորվում էին ձեռնպահ մնալ Իռլանդիայում և Նիդերլանդներում ռազմական միջամտությունից։ Անգլիան իր հերթին պարտավորվում էր վերացնել կապերությունը։

Рубрика: Քաղաքագիտություն

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ

Երկրի պաշտպանության գործառույթները 

Պաշտպանության գործառույթի խնդիրն է պաշտպանել երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը` դիվանագիտական, տնտեսական և հատկապես ռազմական (զինված ուժեր) միջոցառումների իրականացմամբ: Երկրի պաշտպանության գործառույթը ենթադրում է զինված ուժերի (բանակի) ստեղծում, դրա անընդհատ կատարելագործում, բանակի մարտունակության և մարտական պատրաստականության բարձրացում, քաղաքացիական պաշտպանության և պահեստային զինված ուժերի կազմակերպում, ինչպես նաև այլ միջոցառումներ` նախատեսված պետության պաշտպանական-ռազմական դոկտրինայով:

Զինված ուժեր, ուժի կիրառման միջազգային սկզբունքները

Ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են: Սահմանադրությունը սահմանում է, որ «զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Զինված ուժերն այլ նպատակով օգտագործվել չեն կարող: Դա քաղաքական կայունության, ժողովրդավարական զարգացման կարևոր նախապայմաններից է: Զինված ուժերը օգտագործվել են որպես արտաքին թշնամիներից պաշտպանվելու, այլ պետություններ զավթելու, գաղութային ժողովուրդներ ստրկացնելու և հարստահարելու միջոց, նաև արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր հենարան և այլն։
Զինված ուժերի քաղաքական չեզոքության սկզբունքը: Զինված ուժերը պարտավոր են չմասնակցել քաղաքականությանը, չմիջամտել քաղաքական գործընթացներին, քաղաքական հարցերում պահպանել չեզոքություն: Նմանապես պետական մարմինները և քաղաքական ուժերը պարտավոր են զինված ուժերը չներքաշել քաղաքական գործընթացներում: Զինված ուժերի չեզոքության սկզբունքի երաշխիքը նրա ապաքաղաքականացումն է: Դրա նպատակն է զինված ուժերը դուրս բերել այս կամ այն կուսակցության ազդեցությունից: Արգելվում է զինված ուժերում քաղաքական կազմակերպությունների գործունեությունը, վերջիններիս կառույցների ստեղծումը, ցանկացած քաղաքական քարոզչություն, այդ թվում՝ նաև ընտրական:
Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքը: Զինված ուժերը փակ, ստորակարգությամբ կազմակերպված պետական ծառայողների զինված ամբողջություն է: Պատմական փորձը վկայում է, որ զինված ուժերը կարիք ունեն քաղաքացիական վերահսկողության, քանի որ նրանք զենքը կարող են օգտագործել իշխանությունը նվաճելու կամ քաղաքական ուժերին օժանդակելու նպատակով: Արդի աշխարհում գործում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ազատական մոդելը: Այն խարսխված է քաղաքական համակարգի սուբյեկտների և զինված ուժերի լիազորությունների կոշտ սահմանազատման վրա: Հասարակության մեջ հաստատված է փոխհամաձայնություն, ըստ որի «քաղաքականությունը զինվորականների զբաղմունքը չէ»:

Рубрика: Քաղաքագիտություն

Ազգային շահեր

«Ազգ» հասկացության քաղաքական կողմերը 

Մամուլում, քաղաքական գործիչների ելույթներում, առօրյա խոսակցության մեջ հաճախ գործածվող արտահայտություն է «ազգային շահը»: Այդ հասկացության իմաստը հասկանալու համար նախ պետք է պարզաբանել դրա առաջին բաղադրիչը՝ ազգը: «Ազգ» հասկացության որոշ հատկանիշներ հաճախ հասարակական-քաղաքական հնչեղություն են ստանում: Համարվելով ազգի, ժողովրդի համար մայրենի լեզուն միավորիչ հզոր գործոնի դեր է ստանձնում տվյալ ազգի համար ոչ միայն որպես էթնիկ, լեզվացեղային միություն, այլև որպես վարչատարածքային, պետական-քաղաքական միավոր ստեղծող, կառուցող ուժ: «Ազգ» հասկացության հաջորդ կարևոր հատկանիշը, որը նույնպես, որպես կանոն, քաղաքական հնչերանգ է ստանում, կրոնն է (դավանանքը): Կրոնական ուղղության ընտրությունն արդեն քաղաքական կողմնորոշման ակտ է: Այդպիսի մի քայլ էր, օրինակ, 988 թ. քրիստոնեության ընդունումը Հին Ռուսիայի կողմից, որով Կիևյան իշխանությունը Վլադիմիր իշխանի գլխավորությամբ ցանկանում էր սերտացնել իր հարաբերությունները քրիստոնյա Բյուզանդիայի հետ: Պատմական նույն ժամանակաշրջանում քրիստոնեություն ընդունեցին նաև լեհերը, չեխերն ու հունգարացիները, սակայն կաթոլիկ ծեսով, քանի որ նրանց ձգտումներն ուղղված էին դեպի արևմուտք՝ Արևմտյան Եվրոպա, որի գաղափարական առաջնորդը հռոմեական կաթոլիկ եկեղեցին էր: Կրոնական գործոնը կարող է դառնալ նաև ազգի քաղաքական մասնատվածության պատճառ, ինչպես դա եղավ Ֆրանսիայում, երբ կաթոլիկների ու հուգենոտների (բողոքականների) միջև պայքարը վերաճեց զինված հակամարտության: Դրա բարձրակետը դարձավ Բարդուղիմեոսյան արյունալի գիշերը (1572 թ. օգոստոսի 24): Այսօր էլ կրոնական դրոշի տակ մղվող զինված պայքարը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլում Իրաքում, Աֆղանստանում, Սուդանում, Հյուսիսային Իռլանդիայում և այլ երկրներում: «Ազգ» հասկացության այլ հատկանիշներ ևս քաղաքական իմաստ են ստանում: Այդպիսին է ազգի, էթնոսի ձևավորման տարածքը, որը տվյալ ազգի ներկայացուցիչների գիտակցության մեջ ձևակերպվում է որպես պատմական հայրենիք և շարունակում իր պատմաքաղաքական դերը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի փոփոխություններ են կրել ազգային պետության կամ ժողովրդի բնակեցման վարչատարածքային սահմանները: 

«Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները 

«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում: Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948 թ.) գրքում: «Շահ» բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն: Այսպիսով՝ «ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետութունների հետ ունեցած հարաբերություններում: Հետևաբար, ազգային շահն ինքնին վերացական և սուբբեկտիվ կատեգորիա է, քանզի դրա հիմնական բնութագրիչները որոշվում են տվյալ հասարակության ու պետության մեջ տիրապետող արժեքային համակարգով: Ազգային շահն իրականում արտահայտվում է դրա գործադրման ընթացքում: Այդ տեսակետից քաղաքականությունը կարելի է դիտարկել որպես ազգային շահերի իրականացման կարևորագույն միջոց: Ազգային շահերի ձևավորումը պատմական երկարատև գործընթացի արդյունք է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ: Դրանց բոլորի հանրագումարն էլ որոշում է տվյալ ժողովրդի, երկրի ազգային պատմական փորձի բովանդակությունն ու բնույթը: Ազգային շահերը, հետևաբար, հասարակական-պատմական երևույթ են և փոփոխություններ են կրում պատմական հանգամանքների փոխվելուն զուգահեռ: Ազգային-պետական շահերը ձևավորվում են պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին (պարամետրերին) և ռեսուրսային հնարավորություններին համապատասխան: Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում երկրի տնտեսական զարգացման մակարդակը, նրա տեսքն ու դերը համաշխարհային հանրության մեջ, աշխարհագրական դիրքը, ազգային ավանդույթները, այլ գործոններ: Պակաս նշանակություն չունեն նաև ներքաղաքական շահերը, հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Ազգային-պետական իրական շահերը, որոնք առնչվում են պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, պետությունների արտաքին քաղաքական գործունեության և միջազգային հարաբերությունների իրականացման գլխավոր շարժիչ ուժերն են: Ազգային իրական շահերի բախումը հակամարտություններ է ծնում, բայց միջազգային ասպարեզում հակամարտություններ կարող են ծնունդ առնել նաև թյուրըմբռնված, իրականությանն անհամարժեք ձևակերպված ազգային շահերից կամ ազգային անվտանգության նկատառումներից: Այդպես Միացյալ Նահանգները պատերազմ սկսեցին Վիետնամում 1960-ական թվականներին, իսկ Խորհրդային Միության զորքերը 1979 թ. դեկտեմբերին մտան Աֆղանստան: Երկրւ դեպքում էլ պետությունների ղեկավարները չկարողացան տարբերել իրենց երկրների երկարաժամկետ ռազմավարական շահերը այսրոպեական ձգտուներից և ներքաշեցին իրենց ժողովուրդներին շատ թանկ արժեցող, նախապես արդեն ամոթալի պարտության դատապարտված արկածախնդրության մեջ: Ցանկացած պետության արտաքին քաղաքականությունը կարող է իրատեսական համարվել այն չափով, որքանով այն կառուցված է միջազգային հարաբերությունների համակարգում ընդգրկված մյուս կողմերի շահերը հաշվի առնելով: Դա առանձնակի նշանակություն է ստանում ժամանակակից աշխարհում, որտեղ ցանկացած պետության ազգային շահերն անպայման պարտադրում են ոչ միայն ուրիշ պետությունների, այլև ողջ համաշխարհային հանրության շահերը հաշվի առնելը

Ազգային շահերի դասակարգումը

Ազգային շահերը, բնականաբար, տարբերվում են իրենց նշանակությամբ: Այսպես՝ դրանք կարող են լինել՝ կենսականորեն կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական, երկարատև և ժամանակավոր: Գլխավոր, մշտական ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհաքաղաքական բնութագրիչներով. դրանք են՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշը, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվանգությունը երաշխավորելու կարողությունները և այլն: Յուրաքանչյուր պետություն ինքն է գնահատում, թե որոնք են իր առջև դրված նպատակներից առավել կարևորները: Պետությունն իր շահերն ապահովում է իր տրամադրոության տակ եղած բոլոր միջոցներով, այդ թվում՝ քաղաքական, գաղափարական, տնտեսական, դիվանագիտական, ռազմական: Վերջինի դեպքում պետության ձեռքում մնում է ուժ կամ ուժի սպառնալիք գործադրելը, ընդհուպ մինչև պատերազմ հայտարարելը: Երկրորդական շահերն ածանցված են կարևոր, առաջնային շահերից: Դրանք փոփոխվելով արտաքին քաղաքական գործոնների ազդեցության տակ՝ կարող են սակարկության առարկա դառնալ պետության գլխավոր, մշտական շահերի իրագործման համար: Հաճախ պետությունն իր անվտանգության ու քաղաքական անկախության հետ կապված հիմնարար ազգային շահերը չի կարողանում իրագործել միայնակ, առանց այլ երկրների հետ դաշինք կնքելու: Ոչ Ռուսաստանը, ոչ Անգլիան միայնակ ի վիճակի չէին հաղթանակ տանելու նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ, որը XIX դարի սկզբում իր գերիշխանությունն էր հաստատել Եվրոպայում: Նույնը վերաբերում է նաև Խորհրդային Միությանը, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմում, չնայած գաղափարախոսական հսկայական տարաձայնություններին, կարողացան ստեղծել հակահիտլերական կոալիցիա ընդհանուր թշնամուն ջախջախելու համար:

Рубрика: Քաղաքագիտություն

Սոցիալ- ժողովրդավարություն

Նոր ժամանակներում տարածված գաղափարական հոսանքներից է սոցիալիստական ուսմունքը: Դրա արմատները գալիս են ուշ միջնադարի ուտոպիստական սոցիալիզմից: XIX դարում մեծ թափ առած բանվորական շարժումներն այն քաղաքական նախադրյալն էին, որ խթանեցին սոցիալիստական գաղափարախոսության առաջացումը և տարածումը: Սոցիալիստական գաղափարախոսության տեսական հիմքը Կ. Մարքսի ուսմունքն էր: Մարքսիստական ուսմունքը ձևավորվել է XIX դարի կեսերին, երբ Եվրոպան ցնցում էին մեկը մյուսին հաջորդող բուրժուական հեղափոխությունները: Այն երկրներում, որտեղ կապիտալիզմն արդեն հաստատվել էր, ի հայտ եկան նաև տնտեսական ճգնաժամի առաջին հատկանիշները: Հասարակական իրավիճակը լուրջ ազդեցություն ունեցավ նաև Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի սոցիալ-քաղաքական հայացքների ձևավորման վրա: Նրանք ստեղծեցին հասարակական զարգացման նոր տեսություն, որն ավելի ուշ ստացավ մարքսիզմ անվանումը: Ուսումնասիրելով հասարակական արտադրությունը Մարքսն առանձնացրեց դրա երկու կողմերը՝ արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ: Ցանկացած հասարակության գլխավոր արտադրողական ուժը մարդիկ են՝ իրենց գիտելիքներով և աշխատանքային հմտություններով: Ոչ պակաս կարևոր դեր ունեն նաև հասարակության ստեղծած արտադրության միջոցները (աշխատանքի գործիքներն ու առարկաները): Համատեղ աշխատանքային գործունեության ընթացքում մարդիկ որոշակի արտադրական հարաբերությունների մեջ են մտնում: Արտադրահարաբերությունների ողջ համակարգը պայմանավորված է այն հանգամանքով, թե ում սեփականությունն են կազմում արտադրության հիմնական միջոցները: Հետազոտելով հասարակական զարգացման հիմնական փուլերը՝ Մարքսն ու Էնգելսը եկան այն եզրակացության, որ կապիտալիզմին պետք է փոխարինի հասարակական-տնտեսական նոր կացութաձև՝ կոմունիստական հասարակությունը: Այդ կացութաձևն անցնելու էր զարգացման երկու փուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ: Դրանցում, ի տարբերություն կապիտալիզմի, գերակշռելու էր արտադրության միջոցների հանրային սեփականությունը: Մարքսիզմը՝ որպես քաղաքական-գաղափարական հոսանք, հետագայում տրոհվեց երկու առանձին ուղղությունների: Վ. Լենինի և նրա կողմնակիցների առաջ քաշած տեսությունը հայտնի է մարքսիզմ-լենինիզմ անունով: Մարքսիզմ-լենինիզմի դրոշով և կոմունիստական կուսակցությունների ղեկավարությամբ սկզբում Ռուսաստանում 1917 թ., իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո Չինաստանում և մի շարք այլ երկրներում տեղի ունեցան սոցիալիստական և ժողովրդադեմոկրատական հեղափոխություններ: Խորհրդային Միության գլխավորությամբ ձևավորվեց սոցիալիստական երկրների ճամբարը: Տասնամյակներ շարունակ մարդկության գրեթե կեսն իր գործունեության հեռանկարում տեսնում էր կոմունիստական հասարակարգի իդեալը: Նպատակն ինքնին շատ բարձր ու ազնիվ էր՝ կառուցել արդարացի, կատարյալ հասարակարգ՝ զերծ մարդու կողմից մարդու շահագործումից և ժողովուրդների միավորման հիմունքներով: Այդ լուսավոր ապագային հասնելու համար, սակայն, թույլատրելի էին համարվում բոլոր անմարդկային, դաժան, բռնակալական, ահաբեկչական միջոցները: Արդյունքում իր հիմնադրումից ընդամենը յոթ տասնամյակ հետո Խորհրդային Միությունն անկում ապրեց, իսկ կոմունիստական գաղափարախոսությունը կորցրեց իր նախկին ազդեցությունը: Սոցիալիստական գաղափարախոսության երկրորդ հիմնական ուղղությունը ժողովրդավարական սոցիալիզմն է, որի հիմնադրույթների մշակման մեջ նշանակալի դեր ունեցավ գերմանացի հայտնի գործիչ Էդուարդ Բեռնշտայնը: Բեռնշտայնը հրաժարվեց մարքսիզմի այն դրույթներից, որոնց իրագործումը Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում հանգեցրին ամբողջատիրական (տոտալիտար) վարչակարգերի հաստատմանը: Մերժելով պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը՝ Բեռնշտայնը և նրա հետևորդները հիմնավորեցին պայքարի բռնի եղանակներից հրաժարվելու և սոցիալ-ժողովրդավարության՝ «խորհրդարանական գործունեության դաշտ» տեղափոխվելու անհրաժեշտությունը: Ժողովրդարարական սոցիալիզմի կողմնակիցները միաժամանակ հռչակում էին արդարացի հասարակարգի հասնելու իրենց ձգտման մասին: Ընդ որում՝ նրանք ելնում էին այն հիմնադրույթից, որ վերացնելով մարդու կողմից մարդու շահագործումը՝ անհրաժեշտ է անձեռնմխելի թողնել ժողովրդավարական հիմնական ինստիտուտներն ու ազատությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանը կարելի է համարել ժողովրդավարական սոցիալիզմի զարգացման նոր փուլ: 1951 թ. Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունեց նոր ծրագրային փաստաթուղթ՝ Ֆրանկֆուրտյան հռչակագիրը: Հռչակագիրը ձևակերպեց ժողովրդավարական սոցիալիզմի հիմնական արժեքները: Եթե փորձենք համառոտ ձևակերպել հետպատերազմյան սոցիալ-ժողովրդավարության էությունը, այն կարելի է արտահայտել հետևյալ կարգախոսով՝ ազատություն, արդարություն, համերաշխություն: Ընդ որում՝ ազատությունը, որն անտեսում է բոլորի իրավունքների հավասարությունը, վաղ թե ուշ վերաճում է կամայականության, իսկ արդարությունը, որը հաշվի չի առնում այդ իրավունքները, վերածվում է համահարթեցման, այսինքն՝ անարդարության: Այլ խոսքով՝ ազատությունն ու հավասարությունը փոխկապված են, ինչի արտահայտությունն արդարությունն է: Այն ամենից առաջ նշանակում է բոլորի համար հավասարազատություն: Ղեկավարվելով այս գաղափարներով և դրանց իրագործման մեջ մեծ դեր հատկացնելով պետությանը՝ եվրոպական սոցիալ-ժողովրդավարությունը հետպատերազմյան շրջանում նշանակալի հաջողությունների հասավ: Մի շարք երկրներում հասնելով իշխանության կամ դառնալով ազդեցիկ խորհրդարանական ուժ՝ սոցիալ- ժողովրդավարական կուսակցություններն ու նրանց աջակից արհմիությունները բազմաթիվ բարեփոխումների նախաձեռնողներ դարձան. տնտեսության մի շարք ճյուղերի ազգայնացում, պետության սոցիալական ծրագրերի աննախադեպ ընդլայնում, աշխատաժամանակի կրճատում: Բարեփոխումների արդյունքում այդ երկրները բուռն տնտեսական աճ ապրեցին: Միաժամանակ սոցիալիստների նախաձեռնությամբ սկիզբ առավ Արևելքի և Արևմուտքի միջև եղած լարվածության թուլացումը, միջազգային հարաբերությունների բարելավման ուղղությամբ արված մի շարք ձեռնարկումներ։

Рубрика: Քաղաքագիտություն

Ազատականություն և Պահպանողականություն

Ազատականություն

Ազատականության հիմնական գաղափարներն ու սկզբունքներն են՝ անհատը որպես առանձին արժեք և նրա պատասխանատվությունն իր գործողությունների համար, մասնավոր սեփականությունը որպես անհրաժեշտ պայման անհատի ազատության համար, ազատ շուկա, ազատ մրցակցություն և
ձեռնարկատիրություն, հավասար հնարավորություններ, իշխանությունների բաժանում, զսպումներ և հակակշիռներ, անձի հիմնական իրավունքների և ազատությունների երաշխիքներ, համընդհանուր ընտրական իրավունք և այլն:
«Լիբերալիզմ» հասկացությունը եվրոպական հասարակական-քաղաքական բառապաշար է մտել XIX դարի սկզբներին: Ազատականության ակունքներում կանգնած են այնպիսի նշանավոր անհատներ, ինչպիսիք են Ջ. Լոքը, Շ. Մոնտեսքիոն, Ի. Կանտը, Թ. Ջեֆերսոնը և ուրիշներ: Ազատականության ձևավորման մեջ շրջադարձային եղավ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, հատկապես 1789 թ. ընդունված հեղափոխության գլխավոր փաստաթղթերից մեկը՝ Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը:
Ազատական աշխարհայացքը սկզբից ևեթ ձգտում էր անհատական ազատության կատարելատիպի (իդեալի) ընդունմանը: Անհատականությունն ամենից առաջ ենթադրում է յուրաքանչյուր մարդու բնական, ի ծնե ունեցած իրավունքները, առաջին հերթին՝ կյանքի, ազատության և մասնավոր սեփականության: Ընդ որում՝
մասնավոր սեփականությունը համարվում է ազատության երաշխիք: Մասնավոր
սեփականության իրավունքն ու տնտեսական ազատությունը հիմք են դառնում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ձևավորման համար: Ազատականության կարևոր բաղադրիչ է բազմակարծությունը, այսինքն՝ սոցիալական խավերի, ազգային ու կրոնական խմբերի, քաղաքական, հասարականան կազմակերպությունների բազմազանությունը:
Ազատականության հիմնադիրներն այն գաղափարն էին զարգացնում, որ պետության մեջ պետք է տիրապետեն ոչ թե առանձին անձինք, այլ օրենքները: Պետության խնդիրն է օրենքով կարգավորել ազատ քաղաքացիների միջև առաջացող հարաբերությունները, ինչը պետք է ապահովի անձի ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, մարդու և քաղաքացու մյուս իրավունքները:

Ազատականության և ազատական ուղղվածության կուսակցությունների գործունեության շնորհիվ XX դարի առաջին տասնամյակներում վերջնականապես
հաստատվեցին ժամանակակից քաղաքական համակարգի հիմնական սկզբունքներն ու ինստիտուտները, այն է՝ խորհրդարանականությունը, իշխանությունների բաժանումը,իրավական պետությունը և այլն: Դրանք ի վերջո ընդունելի դարձան գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար:

Պահպանողականություն

Պահպանողականությունն իր մեջ ներառել է տարբեր՝ երբեմն հակասական գաղափարներ, հայեցակարգեր, ավանդույթներ: «Կոնսերվատիզմ» բառը տարածում է ստացել XIX դարի սկզբներին: Պահպանողականության հիմնական դրույթները ձևավորվել ու զարգացել
են ազատականության, սոցիալ-ժողովրդավարության և գաղափարաքաղաքական այլ հոսանքների դեմ հակադրության մեջ:
Սկզբից ևեթ պահպանողականները հանդես էին գալիս գոյություն ունեցող համակարգն առանց որևէ լուրջ փոփոխության պահպանելու օգտին: Քաղաքական սկզբունքները, ըստ պահպանողականների, պետք է հարմարեցնել սովորույթներին,
ազգային ավանդույթներին, հասարակական-քաղաքական ինստիտուտների հաստատված ձևերին: Նրանք բնական և օրինական էին համարում միայն այն հասարակությունը, որը հենվում է աստիճանակարգված կառուցվածքի վրա, և որի առանձին բաղադրիչներն ապահովում են հասարակական օրգանիզմի
կենսունակությունն ու ամբողջականությունն այնպես, ինչպես մարդկային մարմնի առանձին օրգանները նրա ամբողջ օրգանիզմի համար:

Պահպանողականության՝ որպես գաղափարաքաղաքական ուղղության վերլուծության դեպքում պետք է նկատի ունենալ, որ հասարակական-քաղաքական գործընթացը երկակի բնույթ ունի: Մի կողմից դա էվոլյուցիան է, զարգացումը, հնի մերժումը և նորի ստեղծումը: Մյուս կողմից այն պահպանում և անցյալից ներկային ու
ապագային է փոխանցում այն ամենը, ինչը կենսունակ է, անանց և համամարդկային: Ցանկացած հասարակական-քաղաքական համակարգ կարող է վերափոխվել
իր բազմաթիվ կողմերով՝ միաժամանակ պահպանելով նախորդ համակարգի հետ
ժառանգական կապը: Պահպանողականները նախապատվությունը տալիս են
փոխզիջմանը և դեմ են որևէ գաղափարի, տեսության բացարձակացմանը, առավել
ևս գործնականում դրանց «մաքուր տեսքով» իրականացմանը:

Պահպանողականությունը սովորաբար նույնացվում է գոյություն ունեցող կարգերի պաշտպանության հետ: Այդուհանդերձ, պահպանողականները, բնականաբար, չեն անտեսում տեղի ունեցող փոփոխությունները: Ավելին՝ նրանք հաճախ հանդես են գալիս փոփոխությունների, բայց դանդաղ, աստիճանական, «վերևից»
կատարվող փոփոխությունների օգտին, ինչը թույլ կտա խուսափել «ներքևից» սկսվող հեղափոխական վայրիվերումներից: Ժամանակակից պահպանողականները հանդես են բերում բավականաչափ ճկունություն և գործնականություն, իրավիճակին հարմարվելու կարողություններ:

Ժամանակակից պահպանողականությունը, այդուհանդերձ, շարունակում է մշակութային և կրոնական ավանդապաշտության համոզված կողմնակիցը մնալ:Պահպանողականներն առաջվա պես կարծում են, որ ավանդական արժեքներից
հրաժարումը ժամանակակից հասարակության մեջ եղած բացասական երևույթների գլխավոր պատճառն է: Նրանք նույն հետևողականությամբ շարունակում են փաստարկներ բերել ավանդական արժեքների վերականգնման օգտին՝ շեշտը դնելով ընտանիքի, համայնքի, եկեղեցու և այլ ինստիտուտների վրա: