Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Մխիթար Սեբաստացին առաջին անգամ միաբանություն է հիմնել 1701 թվականին՝ Կոստանդնուպոլսում։ Թուրքական հարձակումներից խուսափելու համար միաբանությունը տեղափոխվում է Վենետիկ։ Վենետիկի ծերակույտը 1717 թվականին Սբ Ղազար կղզին նվիրում է միաբանությանը։ Կարծում եմ՝ դա արվել է նրա համար, որ միաբանությանը իր գործունեությունը ծավալի ապահով և խաղաղ վայրում։ Մխիթար Սեբաստացին կաթոլիկ ճյուղի հոգեւորական էր։ Մխիթարյան վարժարաններ են բացվել Վենետիկում, Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Ախալցխայում և այլուր։ Մխիթարյանները մեծ նվիրվածություններ են ցուցաբերել հայ ազգի մշակութային գանձերի պահպանման և ծանոթացման գործում: Միաբանության անդամները համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների: Ինձ համար Սեբաստացու ամենանշանակալից գործը «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունն է։ Այն մինչև այսօր էլ ունի մեծ արժեք։ Ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հազար բառահոդված։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Առաջադրանք
1. Կարդա այս եւ այս տեքստերը։ Դուրս գրիր թերի նախադասությունները, որոշիր՝ ինչպիսի զեղչումով է։

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: — ստորոգյալի զեղչում

1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: — ենթակայի զեղչում

1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: — ենթակայի և ստորոգյալի զեղչում

1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ — ենթակայի զեղչում

1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: — ենթակայի զեղչում

Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: – ստորոգյալի մասնակի զեղչում

Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: — ենթակայի զեղչում

Ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: – ստորոգյալի զեղչում

Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.): — ենթակայի զեղչում

Համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը: – ստորոգյալի մասնակի զեղչում

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների: – ստորոգյալի մասնակի զեղչում